11 Հունվարի, Կիրակի, 2026
KFC

Որևէ մեկդ երբևէ լսել եք, որ Ալիևն ընդունի, կամ գոնե հիշատակի, որ ՀՀ տարածքը 29,800 քառ․ կմ է

ՀՅԴ Հայաստանի ԳՄ հանրային կապերի գարսենյակի պատասխանատու, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը գրում է․

«Հ1-ի եթերում Արմեն Գրիգորյանն ասում է Ալմա Աթայի հռչակագիրը նշանակում է, որ Ադրբեջանը ճանաչում է ՀՀ 29,800 քառ կմ տարածքը։

Ադրբեջանական զորքերի Ջերմուկում, Վարդենիսում, Սյունիքում գտնվելը փաստում է, որ Ադրբեջանը չի ճանաչում ՀՀ 29,800 քառ կմ տարածքը։

Հենց այսպես՝ խոստացված խաղաղության երաշխիքների, ադրբեջանական զորքերի ետ քաշման փոխարեն, այս մարդիկ սկսելու են մեզ համոզել, որ Ալմա-Աթայի հռչակագիրն է այսուհետ ապահովելու մեր ինքնիշխանությունն ու անվտանգությունը։

Իսկ այս ընթացքում Նիկոլ Փաշինանը հասցրել է 3 անգամ թվերով ճանաչել Ադրբեջանի տարածքը։ Անգամ հասցրել է միակողմանի՝ առանց Ալիևի փաստաթուղթ ստորագրել այդ մասին Գրանադայում։ Որևէ մեկդ երբևէ լսել եք, որ Ալիևն ընդւոնի, կամ գոնե հիշատակի, որ ՀՀ տարածքը 29,800 քառ․ կմ է»։

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ