23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Խաչքար <<Քարագլուխ>>

Քարագլուխ գյուղի բռնազավթումից առաջ ուսումնասիրման որոշակի աշխատանքներ են կատարել գյուղի տարածքում և հայտնաբերել մի հին գերեզմանոց, որը թվագրվում էր 11-17-րդ դարեր, և որը գրանցված չէր պետական ցուցակներում։

Գերեզմանոցում առկա տապանաքարերի մի մասը խաչքարեր էին, որոնցից մեկը ստորև ներկայացնում ենք։

Խաչքարը տեղահանված էր, աչքի էր ընկնում բավականին մեծ չափերով(170×50×20սմ):

Կերտված է կրաքարից, արտաքուստ՝ բաց դարչնագույն, մոխրագույն երանգավորումներով:

Աչքի էր ընկնում սրբատաշ քարի վրա ուշագրավ գեղազարդումներով:

Կենտրոնում մեծադիր ու լայնաթև խաչի բարձրաքանդակ է, որի շուրջը հյուսկեն-մանվածո բուսական ու երկրաչափական դրվագազարդումներով:

Ստորին մասում առկա է ևս մեկ փոքր խաչ, որի երկու կողմերին մարդկային պատկերներ՝ որը սակայն եղծված ու դժվար տեսանելի:

Ըստ դիտարկումների խաչքարը վերաբերում է XIIIդ :

2022 թվականի մարտի 24-ին Ադրբեջանը կրկին անգամ խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի համաձայնագրի դրույթները, բռնազավթեց Քարագլուխ և Փառուխ գյուղերը։

Տարածքի պատմամշակութային հուշարձանների ճակատագիրն անհայտ է։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ