15 Մարտի, Կիրակի, 2026
KFC

ԱՐՑԱԽ

Փաշինյանը լավ գիտի, որ Արցախի ՊԲ-ն մինչև վերջ ենթարկվել է ՀՀ ՊՆ-ին, մենք մենակ մնացինք /Տեսանյութ/

Արցախի ՊԲ-ն մինչև վերջին վայրկյանը ենթարկվել է ՀՀ ՊՆ-ին, եղել նրա տարածքային ստորաբաժանումը։ Այս մասին Նիկոլ Փաշինյանը շատ լավ տեղյակ է: Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը մնացել է իբրև կենդանի պատանդ, որպեսզի ժողովուրդն անվնաս դուրս գա: Այս մասին ասել է Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը լրագրողների հետ զրույցում: Անդրադառնալով Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժմանը արցախցիների մասնակցության հարցին՝ վերջինս […]

Ադրբեջանը սկսել է ապամոնտաժել Ստեփանակերտի բնակելի շենքերը

Արցախի մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախկին նախարար Սերգեյ Շահվերդյանի ֆեյսբուքյան գրառումը՝ կից լուսանկարներով․ «Ադրբեջանի ղեկավարությունն սկսել է ապամոնտաժել Ստեփանակերտի բնակելի շենքերը։ Դատելով տարածված կադրերից՝ մայիսի սկզբին քանդել են մի ամբողջ թաղամաս և քաղաքային ավտոկայանը»։  

Փոքրիկ մանրամասներ՝ մեծ դավաճանությունը կոծկելու համար

«LiveNews» ռեսուրսի եթերում «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը հրապարակել է 2023 թվականի Արցախի հայաթափման ընթացքում Արցախի նախկին և ներկա ղեկավարների պատանդառման մասին տեղեկություններ, գրում է oragir.news-ը: Ըստ Գ․ Իսագուլյանի, Արցախի երկրորդ և երրորդ նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանն այդ օրերին գտնվել են ռուսական զորախմբի կենտրոնակայանում՝ Ասկերանի շրջանի Իվանյան գյուղում։ Նրանք այնտեղ սպասում էին […]

Հույսը միջազգային ճնշումներն են․ Հրապարակ

Մայիսի վերջին լրանում է Բաքվի բանտում գտնվող արցախցի 8 գործիչների կալանքի ժամկետը: Գերիների հարազատները փոքր հույս ունեին, որ կալանքը ոչ թե կերկարացնեն, այլ գործերը կուղարկեն դատարան, եւ դատաքննությունը մի փոքր շանս կտա, որ միջազգային հանրության ուշադրությունը բեւեռվի խնդրի վրա, որովհետեւ ՀՀ իշխանության հետ այլեւս ոչ ոք հույս չի կապում, հույսը միջազգային ճնշումներն են: Բայց, ըստ […]

Իշխանությունը մերժել է Արցախից տեղահանված իշխանության ներկայացուցիչների հետ հանդիպման առաջարկները. Ժողովուրդ

Արցախը հանձնելուց հետո Հայաստանի իշխանությունները արհամարհում են Արցախի վտարանդի կառավարությանը եւ տարբեր պատրվակներով հրաժարվում են հանդիպել նրանց հետ: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Արցախի բռնի տեղահանումից եւ Հայաստան տեղափոխվելուց հետո՝ Արցախի իշխանությունները պարբերաբար փորձել են կապ հաստատել հայաստանյան իշխանությունների հետ եւ հանդիպումներ նախաձեռնել՝ ի վերջո հասկանալու՝ ինչ ճակատագիր է սպասվում Արցախին, բռնի տեղահանված քաղաքացիներին, արդյոք Արցախի մասով […]

Ադրբեջանը քանդել է Շուշիի Կանաչ ժամը /Տեսանյութ/

Ադրբեջանը վանդալիզմի հերթական դրսևորումն է ցուցաբերել` հողին հավասարեցնելով Արցախի Շուշիի Կանաչ ժամը, որն ավելի քան 200 տարվա պատմություն ուներ։ Տեղեկությունը X-ի միկրոբլոգում հայտնել է ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի հանձնախումբը։ «Ադրբեջանը քանդել է 1818 թվականին կառուցված պատմական հայկական Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին (հայտնի է որպես Կանաչ ժամ)։ Եկեղեցին գտնվում էր Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի Շուշի քաղաքում։ […]

Հին Քոչբեկի Սուրբ Հարություն եկեղեցին

Կառուցվել է 1741 թվականին։ Խորհրդային տարիներին օգտագործվել է որպես գյուղատնտեսական պահեստ։ Անկախության շրջանում եկեղեցին չի գործել, սակայն այգեստանցիների համար ծառայել է որպես սրբատեղի մինչև 2020 թվականի հոկտեմբերը։ Սուրբ Հարություն եկեղեցին գտնվում է Հադրութի շրջանի Այգեստան գյուղից 2,5 կմ հյուսիս-արևելք՝ Հին Քոչբեկ գյուղատեղիի արևմտյան եզրին։ Քոչբեկի բնակչությունը 20-րդ դարի 60-ական թվականներին տեղափոխվել է 2,3 կմ հարավ-արևմուտք և բարենպաստ […]

Հազարավոր դոլարներ լափեցին և էլի կլափեն, իսկ մնացածներին մինչև տարվա վերջ 40+10 ու հետագա արտագաղթ

Մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Արցախյան էջը վերջնական փակվում է։ Այ հիմա ՄԱԿ-ը, Ֆրանսիան, Ամերիկան արցախահայերին կվերադարձնի, էտ հույսով էլ ապրեք։ Ու շնորհակալություն ասեք հակառուսականության ջատագովներին` Արայիկ, Սամո, բազմապիսի արտակներ, դավիթներ ու ծիգոներ, Արցախում իրենք իրենց ուզածին հասան։ Իրենք հազարավոր դոլարներ լափեցին և էլի կլափեն, իսկ մնացածներին մինչև տարվա վերջ 40+10 ու հետագա արտագաղթ։ Ու […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի