Արցախի կորստի խարանը Նիկոլ Փաշինյան երևույթի ճակատին է. Բագրատ սրբազան /Տեսանյութ/
«Փաստ» օրաթերթը գրում է. Նիկոլ Փաշինյանը երևի կարծում է, թե բացարձակապես բոլորը «հավի հիշողություն» ունեն կամ, առնվազն, զուրկ են բանականությունից, դատողունակությունից, չհաշված արդեն՝ տեսողությունը, լսողությունը, սեփական աչքով տեսածն ու սեփական ունկերով լսածը վերլուծելու կարողունակությունից: Հնարավոր է, որ նա իսկապես էլ նման ինքնամոլորության մեջ է: Հնարավոր է՝ բոլորին այդպիսինի տեղ է դրել: Վերջին հաշվով՝ նույն բանն […]
«Փաստ»-ը գրում է, թե Նիկոլ Փաշինյանը վերջին ասուլիսում «հանկարծ» որոշեց սիրազեղուն վերաբերմունք ցուցաբերել առ… Ռուսաստան: Հասկանում ենք, որ անհավատալի կարող է թվալ, ուստի Նիկոլ Փաշինյանի ուղիղ խոսքը կմեջբերենք. «Ես ճիշտ չեմ համարում մեր գործընկեր Ռուսաստանի մասին վատ բառապաշարով խոսելը։ Ես շփվում եմ Վլադիմիր Պուտինի հետ, և մեր աշխատանքային ժանրը փոխադարձ հարգանքն է։ Ես չեմ ընդունում […]
Գտնվում է Պատմական Մեծ Հայքի Արցախ աշխարհի Մուխանք գավառի (հետագայում՝ Վարանդայի մելիքություն), մինչև 2023թ․՝ Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Ննգի գյուղում։ Եկեղեցին կառուցվել է 1895 թվականին։ 20-րդ դարի սկզբին Ննգիջան գյուղն ամբողջապես լքվել է։ Խորհրդային տարիներին գյուղատեղին վերածվել է անասնապահական տնտեսության, եկեղեցին չի գործել։ Անկախության տարիներին եկեղեցին չի վերանորոգվել, սակայն բնակչության համար շարունակել է լինել սրբատեղի […]
Մհեր Մելքոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ Այսօր ՀՅԴ Շիրակի Մարզային կոմիտեի գրասենյակում անցկացրել եմ քաղաքացիների հերթական ընդունելությունը։ Բազմաթիվ դիմումներ էի ստացել Շիրակի մարզի բնակիչներից, որոնք կապված էին սոցիալական, տնտեսական, գյուղատնտեսության, կրթության ոլորտներին։ Լսելով բոլոր հարցերն ու խնդրանքները, մանրամասն խորհրդատվություններ եմ տվել և մարզի բնակիչների շատ հարցեր վերցրել եմ անձնական հսկողության տակ։ Պարբերական հանդիպումները հնարավորություն […]
«Հրապարակ» թերթը գրում է. «Մի քանի օր առաջ Արցախի ներկայացուցչությունում նախագահ Սամվել Շահրամանյանի նախաձեռնությամբ, Արցախի քաղաքական խավի ներկայացուցիչների մասնակցությամբ փակ հանդիպում է կայացել։ Հանդիպմանը մասնավորապես ներկա են եղել խորհրդարանական ուժերի ու խմբակցությունների ղեկավարները, գործադիրի որոշ ներկայացուցիչներ։ Նպատակն արցախցիների միասնականության խնդիրն է եղել, առիթը` հատուկ ծառայության ներկայացուցիչների ներխուժումը ներկայացուցչություն եւ Շահրամանյանի ավտոմեքենան առգրավելը։ Շահրամանյանը հայրենակիցներին հորդորել […]
Ընդամենը 23 տարեկան Արմանը թողեց իր 7 ամսական որդուն ու վճռեց՝ ինքը պետք է գնա կռիվ, որ իր որդին ստիպված չլինի կռվել։ Արման Օհանջանյանը ուսումը շարունակել է Իվանյանի ռազմական վարժարանում։ Երազում էր ռազմական բժիշկ դառնալ։ Սովորեց, ավարտեց, բայց առողջական խնդիրների պատճառով չզորակոչվեց բանակ։ «Դժվարություններ էր կրում շատ, տանջվում էր, բայց այդ մասին միայն ինձ էր […]
Կառուցվել է 1900 թվականին, անխափան գործել է մինչև 2020 թվականի հոկտեմբերի տասը։ 2020 թ․ պատերազմի հետևանքով Հադրութ քաղաքը հայաթափվել է, անհայտ է հուշարձանի ներկայիս վիճակը։ Գտնվում է Հադրութ քաղաքի հարավային մասում՝ Հադրութի Երե բազար թաղամասում, որի այս հատվածը կոչվում է աղբյուրի անունով։ Աղբյուրը գտնվում է Հադրութ քաղաքի հին հատվածում՝ Երե բազար (Վերին շուկա) կոչվող թաղամասում։ […]
Տասնամյակներ ի վեր, երբ Արևմուտքը խնդիրներ էր ունենում Թուրքիայի հետ, բարձրացնում էր Ցեղասպանության հարցը, երբ հարաբերությունները հարթվում էին, մոռանում էին այդ ամենը: Հիմա անգամ Իսրայելն է Թուրքիային սպառնում հայերի Ցեղասպանությունն ընդունել: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը: «Հիմա նույնը Ադրբեջանի հետ են անում: ԱՄՆ-ն մի գրպանից հանում է ԱՄՆ Միջազգային զարգացման […]






























