25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Անում են ամեն ինչ՝ Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին Հայաստանից հեռացնելու համար

Մհեր Մելքոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Այսօր ՀՅԴ Շիրակի Մարզային կոմիտեի գրասենյակում անցկացրել եմ քաղաքացիների հերթական ընդունելությունը։
Բազմաթիվ դիմումներ էի ստացել Շիրակի մարզի բնակիչներից, որոնք կապված էին սոցիալական, տնտեսական, գյուղատնտեսության, կրթության ոլորտներին։
Լսելով բոլոր հարցերն ու խնդրանքները, մանրամասն խորհրդատվություններ եմ տվել և մարզի բնակիչների շատ հարցեր վերցրել եմ անձնական հսկողության տակ։
Պարբերական հանդիպումները հնարավորություն են տալիս ավելի լավ հասկանալ ինչպես անհատի, այնպես էլ համայնքային խնդիրները:
Շատ հաճախ մեր հայրենակիցները գալիս են ընդունելության ՝ չիմանալով իրենց իրավունքների մասին և թե ուր կարելի է դիմել։ Ուստի շատ կարևոր է լսել մարդուն և տալ նրան մանրամասն և հասկանալի խորհրդատվություն։
Բայց այսօրվա ընդունելությունից ես կցանկանայի առանձնացնել Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների հետ հանդիպումը։
Արցախցի մեր հայրենակիցների խնդիրները խորքային են և բազմաշերտ, որոնցից շատերը հապշտապ լուծում են պահանջում։
Բացի բնակարան և աշխատանք փնտրելուց, յուրաքանչյուր արցախահայ ունի բազմաթիվ այլ խնդիրներ։
Դժվարություններ են առաջանում ամեն քայլափոխի` բուժհաստատություններին և սոցիալական ապահովության մարմիններին դիմելիս, ժամկետանց վարկերի խնդիրներ լուծելիս, երեխաներին մանկապարտեզ գրանցելիս․․․
Վերջին վեց տարիները ընթացքում հայ ժողովրդին անընդհատ սիրո խոստովանություն անող ՔՊ-ականները գործնականում ոչինչ չարեցին լուծելու Արցախի մեր հայրենակիցների բազմաթիվ խնդիրները։
Արցախը դավաճանաորեն թուրք-ադրբեջանական տանդեմին հանձնելուց հետո, փաշինյանական իշխանությունը նույն քաղաքականությունն արցախահայերի նկատմամբ շարունակում է այսօր՝ Հայաստանի Հանրապետությունում։
Անում են ամեն ինչ՝ Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին Հայաստանից հեռացնելու համար։
Նիկոլական կառավարության այս քաղաքականության մեծ պաշտպաններն ու զորավիգներն են նաև Շիրակի մարզի տարբեր տրամաչափի չինովնիկները։
Բազմաթիվ հանդիպումներ, ժողովներ, քննարկումներ․․․․․
Այդ ամենի նպատակը մեկն է եղել։ Ահաբեկելով, համոզելով, շանտաժի ենթարկելու միջոցով հեռու պահել արցախահայերին ազգային ուժերից։
Շիրակի մարզպետարանի մի չինովնիկ, որի դավաճանության արժեքը մոտ հինգ հարյուր հազար դրամ էր, վերջերս մի հանդիպման ժամանակ շատ էր նեղսրտել, թե բա դաշնակցականները չեն թողնում, որ մենք հանդիպենք արցախահայերին։
Դուք խնդիրներ լուծող չեք, վկա անցած վեց տարիները։
Իսկ Դաշնակցությունը, պարոնայք ՔՊ-ականներ, ամեն ինչ ճիշտ է անում ․․․․

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ