15 Մարտի, Կիրակի, 2026
KFC

ԱՐՑԱԽ

Գալիս է ճշմարտության պահը /Տեսանյութ/

Ի տարբերություն մեր վերնախավի, Ադրբեջանը ձեռքը պահում է զարկերակին, այնտեղ կարծում են, որ իրենք, քաղաքագիտական տերմինով ասած, միջին պետության կարգավիճակում են եւ կարող են անցնել արտաքին քաղաքականության գերագույն լիգա ՀՀ իշխանությունը ֆետիշացնում է փաստաթղթի ստորագրումը, սյն դեպքում, երբ Ադրբեջանին դա պետք չէ Արտաքին քաղաքականության մեջ ոչինչ չի կորչում, անհրաժեշտության դեպքում, վերհիշում են նույնիսկ 200 տարվա […]

ՔՊ-ական արդարադատություն, որտեղ ընդդիմադիրները միշտ դատապարտվում ու ազատազրկվում են, իսկ իշխանականները` միշտ արդարացվում

«Հրապարակ»-ը գրում է. «Խորհրդարանական իշխող մեծամասնությունը չի պատրաստվում հավանություն տալ ընդդիմության կողմից առաջիկայում ներկայացվելիք քննիչ հանձնաժողով ձեւավորելու նախագծին։ Ընդդիմությունը, ըստ ամենայնի, հաջորդ քառօրյային ներկայացնելու է քննիչ հանձնաժողով ստեղծելու նախագիծ՝ Արցախի ժողովրդի սոցիալ-տնտեսական իրավունքների ուսումնասիրման եւ համապատասխան գործողությունների իրականացման համար: Մասնավորապես, մտադիր են ուսումնասիրության առարկա դարձնել արցախցիների կենսաթոշակային կուտակային գումարների վերադարձի խնդիրը։ Իշխանական աղբյուրների փոխանցմամբ՝ իրավունքի […]

Ադրբեջանի ԱԳՆ-ից հայտնել են, որ ոչ մի պարտավորություն չունեն ազատ արձակելու Արցախի ղեկավարներին

«Ռազմագերիների վերադարձի հարցում Ադրբեջանը պարտավորություն չունի ազատ արձակել ռազմական հանցագործներին և անջատողական խունտայի ռեժիմի ներկայացուցիչներին»։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն։ «Ադրբեջանը, հավատարիմ մնալով մարդասիրության սկզբունքին, ՀՀ-ին է փոխանցել բոլոր ռազմագերիներին․ սակայն այն փաստը, որ Ադրբեջանի վերադարձից հետո ռազմագերիները զանգվածային ձերբակալությունների և հետապնդումների են ենթարկվել հայկական պետության կողմից, առանձնահատուկ զարմանք է առաջացնում […]

Սրա նկարը երբեք չէի տեղադրի, բայց միգուցե սթափեցնող լինի տարատեսակ «ֆեստիվառների» և  այլ «կառնավալների» ֆոնին

Այսօր Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլուխն իր ներկայությամբ իսկ պղծել է մեր սրբի մասունքները, մեր նախնիների քաղաքակրթական ջանքի արգասիքը, մեր իշխանուհու՝ «ի թուրքաց պատերազմին» զոհված որդու հիշատակին կառուցած մեր  տաճարը, Քարվաճառն ազատագրած մեր հերոսների հիշատակը, մեր պատիվն ու արժանապատվությունը։ Սրա նկարը երբեք չէի տեղադրի, բայց միգուցե սթափեցնող լինի տարատեսակ «ֆեստիվառների» և  այլ «կառնավալների» ֆոնին։ Նկատում է […]

Ցեղասպանագետների միջազգային հեղինակավոր ընկերակցությունը բանաձեւ ընդունեց Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ

Ցեղասպանագետների միջազգային ընկերակցությունը International Association of Genocide Scholars ՝ ցեղասպանություններն ուսումնասիրող ամենամեծ եւ ամենահեղինակավոր կազմակերպությունը, որի անդամ են մոտ 700 ցեղասպանագետ, իր բոլոր անդամների քվերարկությամբ ընդունեց “Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության բանաձևը”։ Ըստ դրա Կազմակերպությունը հայտարարում է, որ 2022 թ․ դեկտեմբերից մինչև 2023 թ․ սեպտեմբեր Լեռնային Ղարաբաղի արգելափակումը, այդ թվում` Լաչինի միջանցքի փակումը, որակվում […]

Ֆրանսիայի նորանշանակ վարչապետը 2021թ.-ին այցելել է Արցախ

Այսօր Ֆրանսիայի նոր վարչապետ նշանակված Միշել Բարնյեն 2021թ.-ին այցելել է Արցախ։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Ըստ աղբյուրի՝ 2021 թվականի դեկտեմբերի 21-23-ը Միշել Բարնյեն Ֆրանսիայի նախագահի թեկնածու Վալերի Պեկրեսեի հետ այցելել է Արցախ։ Ղարաբաղի տարածքում նրանք հայտարարություն են արել՝ կոչ անելով հետ կանչել Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանին և պատժամիջոցներ կիրառել պաշտոնական Բաքվի նկատմամբ։

Բաքվում պահվող Արցախի նախկին ղեկավարների վերաբերյալ գործի նյութերը կփոխանցվեն դատարան

Ադրբեջանի գլխավոր դատախազ Քամրան Ալիևը անդրադարձել է ԼՂ ռազմաքաղաքական նախկին ղեկավարների գործից։ «Նախաքննությունն ավարտվել է, առաջիկայում նյութերը կփոխանցվեն դատարան։ Այս քրեական գործով տուժողները շատ են»,- ասել է նա։  

Արցախահայության վերադարձի հարցը ՀՀ իշխանությունը երբեք չի բարձրացնի, բայց անհրաժեշտության դեպքում այն կարող է դիվանագիտական խաղաքարտ դառնալ․ Տարասով. 168 Ժամ

Արցախի բռնի տեղահանությունից ամիսներ անց հայաստանյան հանրային, քաղաքական, փորձագիտական դիսկուրսի առանցքային հարցերից մեկն Արցախի, արցախահայության ապագան է և հայկական շահերի իրացման հնարավորությունները՝ չնայած ՀՀ իշխանությունների փորձերին՝ ցույց տալ, թե չկա Արցախ, չկա ու չի եղել Արցախյան հիմնահարց ու չկա արցախահայության՝ Արցախ վերադառնալու որևէ հնարավորություն ու հեռանկար։ Այսօր Արցախի Հանրապետության հռչակման 33-ամյակն է, և չնայած ներկան […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի