13 Հունվարի, Երեքշաբթի, 2026
KFC

ՔՊ-ական արդարադատություն, որտեղ ընդդիմադիրները միշտ դատապարտվում ու ազատազրկվում են, իսկ իշխանականները` միշտ արդարացվում

«Հրապարակ»-ը գրում է. «Խորհրդարանական իշխող մեծամասնությունը չի պատրաստվում հավանություն տալ ընդդիմության կողմից առաջիկայում ներկայացվելիք քննիչ հանձնաժողով ձեւավորելու նախագծին։ Ընդդիմությունը, ըստ ամենայնի, հաջորդ քառօրյային ներկայացնելու է քննիչ հանձնաժողով ստեղծելու նախագիծ՝ Արցախի ժողովրդի սոցիալ-տնտեսական իրավունքների ուսումնասիրման եւ համապատասխան գործողությունների իրականացման համար: Մասնավորապես, մտադիր են ուսումնասիրության առարկա դարձնել արցախցիների կենսաթոշակային կուտակային գումարների վերադարձի խնդիրը։

Իշխանական աղբյուրների փոխանցմամբ՝ իրավունքի ուժով ստեղծված հանձնաժողովը կարժանանա արդար դատաքննությանը խոչընդոտող փաստերն ուսումնասիրող հանձնաժողովի ճակատագրին, որը երկու տարի առաջ է ձեւավորվել՝ ընդդիմադիր խմբակցությունների կողմից, սակայն ՔՊ-ի բոյկոտի հետեւանքով այդպես էլ չգործեց, որովհետեւ ՔՊ-ն ոչ թե ուզում է արդար դատաքննություն հաստատել երկրում, այլ՝ ՔՊ-ական արդարադատություն, որտեղ ընդդիմադիրները միշտ դատապարտվում ու ազատազրկվում են, իսկ իշխանականները` միշտ արդարացվում»։

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ