15 Մարտի, Կիրակի, 2026
KFC

ԱՐՑԱԽ

Արցախից բռնի տեղահանվածներին աջակցելու նպատակով գործարկվել է bnakavayr.am հարթակը

Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի կողմից գործարկվել է bnakavayr.am հարթակը։ Այն ծառայում է Լեռնային Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի հանրայնացման և ծրագիրը շահառուներին մատչելի  ներկայացնելուն։ Հարթակում ներկայացված են տեղահանված անձանց բնակարանային ապահովման ծրագրի մանրամասները, անհրաժեշտ պայմանները, դիմելու կարգը, ինչպես նաև՝ մանրամասն տեղեկատվություն բոլոր այն բնակավայրերի վերաբերյալ, որտեղ ծրագրի շրջանակներում բնակարան […]

Հայաստանն ու Ադրբեջանը մոտ են խաղաղության համաձայնագրի ձեռքբերմանը

Հայաստանն ու Ադրբեջանը մոտ են խաղաղության համաձայնագրի ձեռքբերմանը: Նման հայտարարություն է արել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը՝ Վաշինգտոնում՝ ՀՀ-ԱՄՆ-Ադրբեջան եռակողմ հանդիպման ժամանակ։ «Այսօրվա հանդիպումը ևս մեկ հնարավորություն է՝ քննարկելու խաղաղության շուրջ բանակցություններում ձեռք բերված առաջընթացը։ Դատելով շփումներից, այդ թվում՝ վերջին շաբաթների քննարկումներից, ես կարծում եմ, որ կողմերը մոտ են խաղաղության շուրջ համաձայնության հասնելուն, որին Միացյալ Նահանգները վճռականորեն […]

Շալվայի (Շալուա) կամուրջը

Կամուրջը կառուցվել է 12-13-րդ դարերում, օգտագործվել մինչև 2020 թվականի հոկտեմբերը։ Շալուայի կամուրջը գտնվում է Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Գանձա գյուղից 600 մ արևելք՝ Հակարի գետի արևելյան Շալուա (Շալվա) վտակի վրա։ Գետը հայտնի է նաև Արքուգետ անվամբ։ Միաթռիչք, կամարակապ, քարե կամուրջ է, որի հիմքերը մեկնում են բնական ժայռերից։ Կառուցված է տեղական կրաքարով և կրաշաղախով։ Ստորին հատվածում […]

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը վեհ նպատակ է, բայց դրա գինը չի կարող լինել ԼՂ-ում էթնիկ զտումը. Washington Examiner

Ամերիկյան Washington Examiner ամսագիրը հրապարակել է «Էթնիկ զտումները չեն կարող լինել Հայաստան-Ադրբեջան կայուն խաղաղության գինը» վերատառությամբ հոդվածը՝ ընդգծելով, որ ԽՍՀՄ առաջնորդ Իոսիֆ Ստալինի կողմից Ադրբեջանին փոխանցված հին հայկական նահանգ Լեռնային Ղարաբաղը պատմական մեծ կարևորություն ունի, քանի որ «այն ժողովրդավարական շարժման ծննդվայր է»: Հոդվածագիր, քաղաքական վերլուծաբան Մայքլ Ռուբինը հիշեցնում է, որ Խորհրդային Միության փլուզման սկիզբը դրած ժողովրդավարական շարժումը սկսվել է Ստեփանակերտից՝ […]

Հայկական Արցախ Ադրբեջանի ներխուժմանը մասնակցել են Թուրքիայում պատրաստություն անցած ահաբեկիչներ. Անտոնոպուլոս

Թուրքիայի, Պակիստանի և Ադրբեջանի ղեկավարները հանդիպել են Աստանայում (Ղազախստան) ՇՀԿ-ի շրջանակում։ Դրա մասին սոցիալական ցանցերում գրել է «Greek City Times» բյուրոյի ղեկավար Փոլ Անտոնոպուլոսը։ «Էրդողանն ասել է, որ իրենց հանդիպումը տեղի է ունենում այն ​​ժամանակ, երբ «տարածաշրջանում մոլեգնում են պատերազմները, հակամարտություններն ու լարվածությունը», և որ իրենց եռակողմ հանդիպումը «միաժամանակ նպաստավոր կանդրադառնա տարածաշրջանային և համապարփակ խաղաղությանը»: […]

Որդեկորույս ծնողներն արտաշիրիմում են պահանջում

«Հրապարակ»-ը գրում է. Արցախից բռնի տեղահանվելուց հետո մի խումբ որդեկորույս ծնողներ պարբերաբար դիմում են ՀՀ կառավարությանը՝ խնդրել-պահանջելով, որ Ստեփանակերտում հուղարկավորված իրենց զավակներին արտաշիրմում անեն եւ տեղափոխեն Հայաստան, որ որդիները գերեզման ունենան, իրենք` լացելու տեղ: Խոսքը անցած տարվա սեպտեմբերյան դեպքերին զոհ դարձածների ծնողների եւ հարազատների մասին է, այս մարդիկ չեն ցանկանում հրապարակել իրենց խնդիրը, քանի որ […]

Արցախում հիմնովին ավերվել են Զորավոր Սբ․ Աստվածածին, Սուրբ Համբարձման և Շուշիի եկեղեցիները

«Ապառաժ». 1921թվականին, երբ Արցախը բռնակցվեց Ադրբեջանին, վերջինս հստակ քաղաքականությամբ պայքար սկսեց Արցախի հայկականության դեմ։ Այդ ինքնակոչ երկրի ղեկավարները առաջնորդվում էին՝ այն ինչ պատկանում է Ադրբեջանին, ադրբեջանական է կարգախոսով, ինչը նշանակում է, որ Արցախը ենթակա է ադրբեջանականացման։ Դրա համար, նախ պետք է գրվեր նոր պատմություն և զուգահեռ վերացվեին այդ պատմության ստեղծման ընթացքի խոչընդոտները, ասել է թե […]

Խնձրիստան գյուղի Մելիքի կամուրջը

Մելիքի կամուրջը գտնվում է Ասկերանի շրջանի Խնձրիստան գյուղի հարավ-արևմտյան մասով հոսող սեզոնային գետակի վրա։ 2023 թվականի սեպտեմբերից  գյուղն օկուպացված է Ադրբեջանի կողմից: Կամուրջը կառուցվել է 18-դարի կեսերին Խաչենի մելիք Միրզախանի կողմից, ով մինչև մելիք նշանակվելը եղել է Խնձրիստան գյուղի տանուտերը։ Միաթռիչք կամուրջ է, կառուցված  անմշակ քարով և կրաշաղախով։ Թռիչքի երկարությունը 5,15 մետր է, անցուղու լայնությունը՝  […]

Օգնեք մեզ վերածնվելու: Արցախի հեռուստատեսությունը վերսկսում է իր գործունեությունը /Տեսանյութ/

Արցախի հեռուստատեսությունը վերսկսում է իր գործունեությունը: Այս մասին տեղեկանում ենք Արցախի հեռուստատեսության ֆեյսբուքյան էջից: Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը անդրադառնալով Արցախի հեռուստատեսության գործունեության վերսկսմանը գրել է. «Արցախի հեռուստատեսությունը վերսկսում է իր գործունեությունը, թեև փոքր կազմով, բայց չափազանց կարևոր դերակատարությամբ՝ անելու հնարավորը արցախցիների շրջանում սոցիալական կապերի, հայկական ինքության արցախյան առանձնահատկությունների և արցախյան բարբառի պահպանման, արցախցիներին հուզող խնդիրները վերհանելու, […]

Իշխանությունը թաքցնում է քարտեզները, որովհետեւ թաքցնելու բան ունի. Հրապարակ

Սահմանադրագետ, միջազգային իրավունքի մասնագետ Վարդան Պողոսյանի հետ զրուցել ենք ԽՍՀՄ փլուզման պահին Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ գոյություն ունեցած սահմանի եւ քարտեզների մասին։ Նա բացառիկ մանրամասներ ու փաստական տվյալներ է ներկայացնում։ – Տավուշի գործընթացի ժամանակ հայտարարվեց, որ հիմքը 1976 թ. քարտեզն է: Մինչդեռ Հայաստանի եւ Ադրբեջանի ԽՍՀ-ների միջեւ սահմանները ճշգրտվել են, եւ 1988 թ. հունվարի 12-ի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի