10 Մայիսի, Saturday, 2025
KFC

Որդեկորույս ծնողներն արտաշիրիմում են պահանջում

«Հրապարակ»-ը գրում է.

Արցախից բռնի տեղահանվելուց հետո մի խումբ որդեկորույս ծնողներ պարբերաբար դիմում են ՀՀ կառավարությանը՝ խնդրել-պահանջելով, որ Ստեփանակերտում հուղարկավորված իրենց զավակներին արտաշիրմում անեն եւ տեղափոխեն Հայաստան, որ որդիները գերեզման ունենան, իրենք` լացելու տեղ:

Խոսքը անցած տարվա սեպտեմբերյան դեպքերին զոհ դարձածների ծնողների եւ հարազատների մասին է, այս մարդիկ չեն ցանկանում հրապարակել իրենց խնդիրը, քանի որ կառավարությունից սպառնալիքներ են ստացել, սակայն ինը ամիս շարունակ կառավարության դռներն են ծեծում, որ Փաշինյանը ընդառաջի իրենց պահանջին։

Կան տեղեկություններ՝ եթե ՀՀ կառավարությունը շարունակի անտարբերություն դրսեւորել, այս մարդիկ նստացույց կսկսեն կառավարության շենքի դիմաց։

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում: 

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ