Նախագահն ընդունել է Իրաքի դեսպան Ղազի Տահեր Խալեդին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանում Իրաքի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ղազի Տահեր Խալեդին՝ դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ: Նախագահը շնորհակալություն է հայտնել դեսպանին՝ պաշտոնավարման տարիներին հայ-իրաքյան հարաբերությունների զարգացման ու ամրապնդման գործում ներդրած ջանքերի համար և մաղթել հաջողություններ հետագա գործունեության մեջ: Հանրապետության Նախագահը գոհունակությամբ է փաստել, որ երկու երկրների հարաբերություններում վերջին տարիներին արձանագրվել է […]