Հայաստանը և Իրանը կհամագործակցեն դեղագործության ոլորտում

Հայաստանի և Իրանի առողջապահության փոխնախարարների ղեկավարությամբ գործող աշխատանքային խումբն այսօր այցելել է «Լիկվոր» դեղագործական ընկերություն: Ինչպես տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից, Իրանի առողջապահության նախարարի տեղակալ Ռասոուլ Դինարվանդի գլխավորած պատվիրակությունը, ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանի և դեղագործական ընկերության տնօրեն Սերգեյ Մաթևոսյանի ուղեկցությամբ ծանոթացել է Հայաստանում Պատշաճ արտադրական գործունեության` GMP հավաստագիր ստացած առաջին ընկերության արտադրական ծավալներին: […]