14 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

Ռուհանին ու Ալիեւը հանդիպել են

Իրանում աշխատանքային այցով գտնվող Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Իրանի նախագահ Հասան Ռուհանիի հետ է հանդիպել, նրանք համատեղ տասից ավելի փաստաթղթեր են ստորագրել։

Իրանի նախագահն Ալիեւին է ներկայացրել Կասպից ծովում նավթագազային համագործակցության նոր պլանը։

Թեհրանի առաջարկները ներառում են երկու երկրների համագործակցություն, ծովում նավթագազային հանքահորերի համատեղ շահագործում, ինչպես նաեւ նավթի եւ գազի առեւտրի ընդլայնում, նավթի փոխանակման վերականգնում:

Ինչպես հայտնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը, նախագահների հանդիպումից հետո նրանց մասնակցությամբ տեղի է ունեցել երկու երկրների միջեւ փաստաթղթերի ստորագրության արարողություն:

Ադրբեջանի եւ Իրանի կառավարությունների միջեւ ստորագրվել են արտակարգ իրավիճակների վերացման եւ նախազգուշացման մասին համաձայնագիր, մաքսային հարցերում փոխադարձ վարչական օգնության մասին համաձայնագիր, անասնաբուժության եւ կենդանիների առողջության ոլորտում համաձայնագիր, էլեկտրաէներգիայի վաճառքի մասին շրջանակային համաձայնագիր, երկու երկրների միջեւ երկաթուղային ճանապարհների միացման մասին շրջանակային համաձայնագիր, Աստարա (Ադրբեջան) – Աստարա (Իրան) երկաթուղային կամրջի շինարարության ոլորտում համագործակցության մասին համաձայնագիր և այլն:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ