22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ֆրանսիան Իրան կմատակարարի 138 օդանավ

Ֆրանսիական 138 օդանավերը Իրան կհասնեն այս տարվա հուլիսին: Այդ մասին հայտարարել է Իրանի տրանսպորտի նախարար Աբբաս Ախունդին:

Ռուսական TASS լրատվական գործակալության փոխանցմամբ վերջինս երկրի ավիատրանսպորտի պարկի ամբողջական նորացման մասին զեկույցով հանդես է եկել խորհրդարանում՝ նշելով, որ Ֆրանսիան ծրագրել է օդանավերի մատակարարումը սկսել հուլիսին։ Օդանավերի գնման մասին պայմանագիրը ստորագրվել է հունվարի 28-29-ին Իրանի նախագահ Հասան Ռուհանիի ֆրանսիական այցի ընթացքում։

138 օդանավերից 118-ը հատկացնելու է ֆրանսիական Airbus կոնցեռնը, իսկ մնացյալ 20-ը՝ ATR ընկերությունը, որը հիմնվել է Ֆրանսիայում եւ հանդիսանում է Airbus-ի ու իտալական Finmeccanica ընկերության համատեղ ձեռնարկություն։

Ներկայումս Իրանի քաղաքացիական օդանավերի պարկը բաղկացած է 248 ինքնաթիռից, որոնց միջին տարիքը կազմում է 20 տարեկան։ 100 օդանավ տեխնիկական պատճառներով հանվել է շահագործումից։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ