17 Մարտի, Երեքշաբթի, 2026
KFC

ԻՐԱՆ

Իրանի վարչապետին է փոխանցել ՀՀ նախագահի հրավերը

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի նստավայրում այսօր կայացել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի եւ ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանիի հանդիպումը։ ՀՀ կառավարության ղեկավարը նշել է, որ  Իրան կատարած պաշտոնական այցը կնպաստի հայ-իրանական տնտեսական կապերի աշխուժացմանը, նոր ներդրումների ներգրավմանը: “Հայաստանում բարձր են գնահատում Իրանի Իսլամական Հանրապետության հետ ձեւավորված սերտ, բարիդրացիական հարաբերությունները, որոնք խարսխված են մեր ժողովուրդների միջեւ դարավոր […]

Անդրադարձել է կատարվել Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության հարցին

 ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը Իրանի Իսլամական Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակում հանդիպել է ԻԻՀ արտաքին գործերի նախարար Մոհամմադ Զաֆադ Զարիֆի  հետ:  Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային խնդիրներին եւ երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցեր։ Կողմերը կարեւորել են տարածաշրջանի կայունությունն ու անվտանգությունը, հակամարտությունների խաղաղ ճանապարհով կարգավորումը:  Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության հարցին, կարեւորել […]

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի եւ ԻԻՀ առաջին փոխնախագահ Էսհաղ Ջահանգիրիի համատեղ հայտարարությունը ԶԼՄ-ների համար

Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանը եւ Իրանի Իսլամական Հանրապետության առաջին փոխնախագահ Էսհաղ Ջահանգիրին հանդիպումից հետո լրագրողների համար համատեղ հայտարարություն են արել հանդիպման արդյունքների վերաբերյալ: Վարչապետ Աբրահամյանը նշել է, որ Իրանի Իսլամական Հանրապետության առաջին փոխնախագահ պարոն Ջահանգիրիի հետ հանդիպման ընթացքում  վերահաստատել են  երկու երկրների միջեւ առկա ավանդական բարեկամական կապերը եւ հանձնառությունը՝ էլ ավելի խորացնելու առկա հարաբերությունները […]

Երկրաշարժ Իրան-Իրաք սահմանագծում

Օգոստոսի 18-ին, ժամը 10.01-ին ՍՊԾ-ից տեղեկատվություն է ստացվել, որ տեղական ժամանակով ժամը 06.32-ին Իրան-Իրաք սահմանային գոտում` Դեհլորան քաղաքից 38 կմ արեւելք, տեղի է ունեցել 6,2 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 8 բալ: Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են՝ հյուսիսային լայնության 32.690 եւ արեւելյան երկայնության 47.660: Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա: Երկրաշարժին հաջորդել է […]

Ցավակցել է ՀՀ վարչապետը

Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանը ցավակցական ուղերձ է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրիին՝ Թեհրանի օդանավակայանում մարդատար ինքնաթիռի կործանման հետեւանքով բազմաթիվ մարդկային կորուստների կապակցությամբ:  “Հայաստանի Հանրապետության կառավարության եւ անձամբ իմ անունից խորապես ցավակցում եմ օգոստոսի 10-ին Թեհրանի օդանավակայանում տեղի ունեցած մարդատար ինքնաթիռի ողբերգական կործանման հետեւանքով բազմաթիվ զոհերի կապակցությամբ: Մենք կիսում ենք Իրանի […]

Ցավակցել է Սերժ Սարգսյանը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Իրանի Իսլամական Հանրապետության Նախագահ Հասան Ռոհանիին՝ Թեհրանի շրջակայքում տեղի ունեցած ԱՆ-140 ուղեւորատար ինքնաթիռի վթարի կապակցությամբ, որը տասնյակ անմեղ զոհերի պատճառ է դարձել: Իրանի ժողովրդի համար այս ծանր պահին Նախագահ Սերժ Սարգսյանը հեռագրում նաեւ ցավակցություն է հայտնել հանգուցյալների հարազատներին ու մերձավորներին:  

Վթարված իրանական օդանավի մեջ հայեր չեն եղել

Ըստ Հայաստանի արտաքին գործերի մամուլի ծառայության հաղորդագրության, նախնական տեղեկություններով Թեհրանում ինքնաթիռի վթարի հետևանքով Հայաստանի քաղաքացիներ կամ հայեր չեն տուժել։ Հիշեցնենք, որ օգոստոսի 10-ի առավոտյան Թեհրանի մայրաքաղաքի “Մեհրաբադ” օդանավակայանի շրջանում վթարի էր ենթարկվել “Iran-141” ինքնաթիռը, որի մեջ եղել է  40 ուղեւոր եւ անձնակազմի 8 անդամ: Որպես վթարի պատճառ նշվում է շարժիչի խափանումը: Ականատեսները պատմել են,թե ինչպես […]

Ավիավթար Թեհրանում

Ըստ  ria.ru-ի, օգոստոսի 10-ին,  Թեհրանի “Մեհրաբադ” օդանավակայանի մոտակայքում ուղեւորատար ինքնաթիռը վթարի է ենթարկվել : Վթարը տեղի ունեցել է տեղական ժամանակով 9.18-ին: Գործակալության տվյալներով՝ Taban Airlines ավիաընկերության ինքնաթիռը Թեհրանից ուղղվում էր Տաբաս իրանական քաղաք: Նախնական տվյալներով՝ վթարի ժամանակ մահացել է 40-ից ավելի մարդ, ինքնաթիռում եղած ուղեւորներից ոչ մեկը կենդանի չի մնացել: Ավիավթարի պատճառը այս պահի դրությամբ […]

Իրանի դեսպանը քաղաքաշինության նախարարությունում էր

Քաղաքաշինության ոլորտում հայ-իրանական համագործակցության հնարավորությունները քննարկելու նպատակով ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանն ընդունել է Հայաստանում Իրանի դեսպան Մոհամմադ Ռեիսիին: Դեսպան Ռեյիսին շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝  շնորհավորել է Ն. Սարգսյանին քաղաքաշինության նախարարի պաշտոնը ստանձնելու առթիվ: Դեսպանը նշել է, որ թեպետ Հայ-իրանական միջկառավարական համատեղ համաժողովների շրջանակներում հստակ սահմանված դրույթներ կային քաղաքաշինության բնագավառում երկու երկրների համագործակցության շուրջ, այդ […]

Իրանն ու Գերմանիան բանակցում են

Հունիսի 15-ին Թեհրանում Իրանի և Գերմանիայի ներկայացուցիչները բանակցություններ կանցկացնեն իսլամական հանրապետության միջուկային զենքի վերաբերյալ: Այս մասին տեղեկանում ենք РИА новости կայքից: Բանակցության նպատակ է հանդիսանում վերջնական  համաձայնության հասնել իրանական միջուկային համակարգի թափանցիկության ապահովումը արևմտյան երկրների համար: Ինչպես նաև Իրանի ներկայացուցիչները այս շաբաթվա ընթացքում նույն թեմայով հանդիպումներ կանցկացնեն ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Ռուսաստանի հետ:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի