03 Հունիսի, Երեքշաբթի, 2025
KFC

ԻՐԱՆ

Հզոր երկրաշարժ Իրանում. կան զոհեր

Իրանի հարավային Բուշեր նահանգում տեղի է ունեցել 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ, որի հետեւանքով զոհվել է 7 հոգի,  հայտնում է lenta.ru-ն:  Երկրաշարժի հետեւանքով կա 30 վիրավոր։ Վնասվել են հիմնականում իրանական ավանդական տները, որոնք կառուցվել են՝ առանց տարածաշրջանում սեյսմիկ ակտիվությունը հաշվի առնելու։  Երկրաշարժի էպիկենտրոնից տասնյակ կիլոմետրեր հեռավորության վրա գտնվում է “Բուշեր” ատոմակայանը, որը շահագործման է հանձնվել այս […]

Թեհրանում կառավարության ներկայացուցչի են սպանել

Երեկ երեկոյան Թեհրանի արեւելյան շրջանում սպանվել է Իրանի արդյունաբերության փոխնախարար Սաֆդար Ռահմաթաբադին, փոխանցում է gazeta.ru-ն: Իրանական լրատվամիջոցների տվյալներով՝ Ռահմաթաբադին, ով պատասխանատու է Իրանի խորհրդարանի հետ արդյունաբերության նախարարության համագործակցության համար, զոհվել է գլխին եւ կրծքին ստացած հրազենային վերքերից։ Սպանության պահին նա նստած է եղել իր մեքենայի ղեկին։

Իրանը փակել է Ադրբեջանի հետ սահմանը

Իրանը փակել է Բիլյասուվար-Ջուլֆա անցագրային կետը, փոխանցում է apa.az-ը: Ավելի քան 200 ադրբեջանական տրանսպորտային փոխադրամիջոց եւ մոտ 1000 քաղաքացի չեն կարողանում անցնել իրանական կողմ: Բիլյասուվարի անցագրային կետի պետի տեղակալը հայտնել է, որ իրանական կողմը ոչ մի կերպ չի պատճառաբանել իր որոշումը: Փորձեր են արվել բացատրություն ստանալ, սակայն դրանք դեռ անարդյունավետ են: Ադրբեջանում Իրանի դեսպանատունը նույնպես […]

Ջոն Քերին անակնկալ կերպով կհանդիպի Իրանի արտգործնախարարին

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին այսօր անակնկալ այցով մեկնելու է Ժնեւում, որտեղ հանդիպելու է Իրանի արտգործնախարար Ջավադ Զարիֆի հետ, փոխանցում է РИА Новости-ն:  Քերիի այցը Ժնեւ կարող է վկայել այն մասին, որ Վաշինգտոնն ու Թեհրանը կարող են համաձայնության գալ միջուկային խնդրի շուրջ:  Հարկ է նշել, որ Ժնեւում շարունակվում են Իրանի միջուկային հարցով միջնորդ “վեցյակի” եւ Իրանի […]

Հակաամերիկյան ակցիա Թեհրանում. հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոց

Հազարավոր մարդիկ Թեհրանում դուրս են եկել փողոց` ակցիայի, որը նվիրված է ԱՄՆ-ի դեսպանատունը ուսանող-իսլամիստների կողմից 1979թ. Գրավման տարեդարձին, տեղեկացնում է INTERFAX.RU-ն: Մարդիկ այրում են Ամերիկայի դրոշն ու բղավում` “Մահ Ամերիկային”: Այս ակցիան անց է կացվում ամեն տարի, սակայն այս տարի այն աչքի է ընկնում իր մասսայականությամբ:

Մահապատժից հետո ողջ մնացած տղամարդուն կարող են ներել

“Էխո Մոսկվի”-ի փոխանցմամբ` Իրանում կարող են չեղյալ համարել այն տղամարդու մահապատիժը, ով կախաղան բարձրացվելուց հետո ողջ էր մնացել:  Երկրի կառավարությունում որոշել են, որ կրկնակի մահապատիժը կարող է վատ ազդել Իրանի հեղինակության վրա:  Հարկ է նշել, որ վերջերս 37-ամյա տղամարդուն մահապատժից հետո ողջ էին գտել դիահերձարանում: Նա մահվան էր դատապարտվել թմրանյութերի մաքսանենգ վաճառքի համար: 

Մարդ 8 տարի եղել ա Իրանի նախագահ, իսկ հիմա ուսուցիչ ա աշխատում ու երթեւեկում սովորական ավտոբուսով /ֆոտո/

Վերջին օրերին “Ֆեյսբուք” սոցիալական կայքում հետաքրքիր քննարկումների տեղիք է տվել Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադի` հասարակական տրանսպորտում նկարը հետեւյալ գրությամբ. “8 տարի ղեկավարելով երկիրը` Ահմադինեժադը պետական բյուջեից ոչ մի կոպեկ չի ստացել, ապրել է ուսուցչի աշխատավարձով: Իր նախագահության տարիներին չի նախաձեռնել որեւէ օրենքի փոփոխություն, որի հիմքում կլիներ իր` բարձր կենսաթոշակ ստանալը”:  Ֆեյսբուքյան օգտատերերից մեկը, մեկնաբանելով […]

Իրանի նոր նախարարները գրանցվել են Facebook-ում, թեեւ այն արգելված է այդ երկրում

Իրանի նախարարները գրանցվել են Facebook սոցկայքում, որն արգելված եւ արգելափակված է այդ երկրում:Խոսքը 15 նախարարների մասին է։  Նրանց էջերը, սակայն, մատչելի են պրոքսի-սերվերներով:  Ըստ տեղական ԶԼՄ-ների՝ նախագահը եւս գրանցվել է FB-ում և հնարավոր է՝ ազատականություն դրսևորի առաջիկայում Facebook-ի և մյուս արգելված կայքերի ու տեսահոսթինգների հարցում:

Իրանին կասկածում են նոր միջուկային օբյեկտ կառուցելու մեջ

Աքսորում գտնվող իրանական ընդդիմադիր խումբը հայտարարել է, որ տվայլներ ունի, ըստ որոնց Իրանում նոր միջուկային օբյեկտ է կառուցվում, հաղորդում է ”Reuters”-ը: Իրանյան հակամարտության Ազգային խորհրդի ներկայացուցիչները նշել են, որ խոսքը ստորգետնյա օբյեկտի մասին է, որը Դեմավենդ քաղաքից 10 կմ դեպի արեւմուտք է գտնվում` Թեհրանից մոտ 60 կմ հեռավորության վրա:  Ինչպես նշում է”Reuters”-ը, կասկած է հարուցում […]

Իրանում մահապատժի են ենթարկել թմրամիջոցներ վաճառողներին

Իրանի Սպահան քաղաքում մահապատժի են ենթարկվել 2 մարդ: Ինչպես հաղորդում է “APA”-ն, նրանք մեղադրվում են թմրամիջոցների մաքսանենգության մեջ: Հանցագործներին ձերբակալել են այն պահին, երբ նրանք տեղափոխելիս են եղել 4 կգ թմրանյութ: Իրանի առաջին ատյանի դատարանի կայացրած որոշման` Գերագույն դատարանի կողմից հաստատվելուց հետո Սպահանում իրականացվել է նրանց մահապատիժը:  Նշենք, որ Իրանը 2-րդ տեղն է զբաղեցնում աշխարհում մահապատիժների քանակով` Չինաստանից հետո:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի