22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Քեթրին Էշթոնն այցելել է Իրանի Սուրբ Ամենափրկիչ հայկական եկեղեցի եւ հանդիպել հայ համայնքին

Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնը երեկ այցելել է Նոր Ջուղայի Սբ Ամենափրկիչ վանք, տեղեկացնում է iranahayer.com-ը։ 

Վանքում նրան ընդունել է Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերաշնորհ Տ. Բաբկեն եպիսկոպոս Չարյանը։

Ընդունելությանը մասնակցել են Շահինշահրի համայնքի հոգևոր տեսուչ Տեր Անանիա վարդապետ Գուճանյանը, պատգամավորական ժողովի, թեմական, կրոնական և այլ մարմինների ատենապետեր և ներկայացուցիչներ։ 

Պատվիրակության անդամները նախ այցելել են որմնանկարներով զարդարված, 350-ամյա վաղեմություն ունեցող վանքի «Սուրբ Հովսեփ Արեմաթացի» եկեղեցի, որտեղ ելույթ է ունեցել «Կիլիկյան» երգչախումբը։ 

Սրբազանը Քեթրին Էշթոնին ներկայացրել է իրանահայության կյանքը, նրանց ունեցած առավելություններն ու իրավունքները։ Պատմել է, թե ինչ ակտիվ կյանք են վարում հայերը հոգևոր, ազգային և մշակութային ոլորտներում։ Մատնանշել, որ կառավարության հետ սերտ հարաբերություններ ունեն և որ 400 տարիներ ի վեր հայերը, որպես քրիստոնյաներ, հարգանքով և սիրով են ապրել իրենց մուսուլման քույրերի ու եղբայրների հետ։ 

Սրբազան հայրն ընդգծել է, որ Իրանի պետությունը միշտ աջակցել է հայկական եկեղեցիների և մշակութային կոթողների պահպանմանը, մինչդեռ տարիներ առաջ հարևան Ադրբեջանում ավերվել են Հին Ջուղայի պատմական խաչքարերը, ինչը մշակութային ցեղասպանություն է։ 

Էշթոնը եղել է նաև վանքի թանգարանում, որտեղ նրան ցույց են տվել Հայոց ցեղասպանության վերաբերյալ փաստեր, Դեյր էզ Զորից բերված նահատակների մասունքներ։ 

Այցի վերջում Էշթոնը գրառում է արել թանգարանի հուշամատյանում։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ