17 Մարտի, Երեքշաբթի, 2026
KFC

ԻՐԱՆ

Իրանի նախագահը պատմական այց է կատարել Եգիպտոս

Իրանի նախագահը պատմական այց է կատարել Եգիպտոս: Իսլամական հանրապետության նախագահը 1979-ից, երբ Իրանում հեղափոխություն տեղի ունեցավ, իսկ Կահիրեն խաղաղ համաձայնագիր ստորագրեց Թել-Ավիվի հետ,  որից հետո 2 երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունները փաստացի ընդհատվեցին, հաղորդում է “Reuters”-ը: Եգիպտոսի նախագահ Մուհամեդ Մուրսին համբուրել է Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադին, երբ վերջինս իջել է ինքնաթիռից:  Իրանի առաջնորդը Կահիրե է մեկնել` […]

Իրանը ԵՄ բոլոր երկրներին զրկել է նավթից եւ գազից

Իրանը դադարեցրել է նավթ եւ գազ վաճառել ԵՄ 27 անդամ-երկրներին: Երկրի նավթի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ալի Նիկզադ Ռախբարի խոսքով` նման որոշում է ընդունվել այդ երկրների` Իրանի հանդեպ վարած թշնական քաղաքականության հետեւանքով, գրում է “Комсомольская правда”-ն: Այսինքն այս սահմանափակումները դարձան Իրանի պատասխան քայլը` ԱՄՆ-ի եւ մի շարք եվրոպական երկրների` Թեհրանի դեմ սահմանված պատժամիջոցներին:  Իրանն իր միջուկային […]

Իրանում երկրաշարժ է տեղի ունեցել

Իրանի հյուսիս-արեւելքում` Քերման նահանգում, երկրաշարժ է տեղի ունեցել: Իրանական “PressTV” կայքի տվյալներով` ստորգետնյա ցնցումների ուժգնությունը 5.3 բալլ է կազմել Ռիխտերի սանդղակով:  Զոհերի եւ ավերածությունների մասին առայժմ տեղեկություններ չկան: “Կարմիր խաչ” միջազգային կազմակերպության քերմանյան բաժանմունքի աշխատակիցներն արդնե մեկնել են էպիկենտրոն`անհրաժեշտ օգնություն ցուցաբերելու նպատակով: Հարկ է նշել,, որ կառույցների վատ շինարարության հետեւանքով Իրանում նույնիսկ 5.5 բալլ հզորությամբ […]

Իրանցիները Ադրբեջանական Հանրապետության դեմ են

Ատրպատականի բնակիչների մի մեծ հատված կոչ-դիմումով դիմել է իրանական իշխանություններին, որպեսզի միջոցներ ձեռնարկեն  Արաքսից հյուսիս ընկած տարածքը կամ Ադրբեջանական Հանրապետության տարածքը Ադրբեջան չկոչելու համար: Այս մասին լրագրողներին հունվարի 12-ին ասել է Իրանագետ Վարդան Ոսկանյանը: Այս  նախաձեռնությանը արդեն միացել է մոտ 100 մտավորական: “Ադրբեջանի անվանումն արհեստական է: 1918թ.-ից ի վեր Արաքսից հյուսիս եւ Կուրից արեւելք ընկած […]

Իրանը միջուկային հզոր ռումբ է ստեղծում

Իրանը նոր զենքի համակարգչային մոդելավորում է կատարում, որը եռակի անգամ ավելի հզոր կլինի, քան 2-րդ Համաշխարհային պատերազմի ատոմային ռումբերը, պնդում է “Associated Press”-ը` որպես ապացույց ներկայացնելով մի աղյուսակ, որը ցույց է տալիս, որ իրանցի գիտնականները մոդելավորում են իրականացնում` միջուկային զենք ստեղծելու նպատակով:  Ինֆորմացիոն արտահոսքը ինչ-որ պաշտոնատար անձանց կողմից է եղել, որոնց երկիրը կտրականապես դեմ է […]

Առաջնայինը սիրիահայերի անվտանգության խնդիրն է. թուրքագետ

Սիրիայի շուրջ ծավալվող իրադարձությունների ու հակամարտության զարգացումների շուրջ մի քանի նոր երանգներ են հայտնվել: Այսօր ասուլիսին ասաց թուրքագետ Անուշ Հովհաննիսյանը: ‘Առաջինը ԱՄՆ ընտրություններում Օբամայի հաղթանակն է: ԱՄՆ-ը կցանկանա արագ լուծել սիրիական խնդիրը, սակայն կա նաև Իրանի հարցը: Երկրորդը Դոհայում հրավիրված համաժողովն էր, որտեղ կարևոր որոշումներ ընդունվեցին’,-ասաց Հովհաննիսյանը: Կա նաև մի  երրորդը հանգամանք. քրդերը, որոնք մինչ վերջերս կարծես […]

ԵՄ-ը պատժամիջոցների նոր փաթեթ է նախատեսել Իրանի դեմ

Եվրամիությունը նոր պատժամիջոցներ է նախատեսել Իրանի  նավթային եւ գազային սեկտորի գրեթե բոլոր ընկերությունների վրա` այդ կերպ փորձելով ազդել երկրի իշխանությունների վրա, որպեսզի վերջիններս հրաժարվեն միջուկային ծրագրերից, հաղորդում է “BBC”-ն: ԵՄ խորհուրդը նշել է, որ սառեցման ենթակա են ավելի քան 30 իրանական ընկերությունների, կազմակերպությունների եւ հաստատությունների ակտիվները: Դրանք այն ընկերություններն են, որոնք ֆինանսական աջակցություն են ցուցաբերում […]

Թուրքիայի դերակատարությունը Սիրիայում կարող է լուրջ խնդիր առաջացնել

‘Թուրքիայի թեկուզ անուղղակի բացասական դերակատարությունը Սիրիայում տեղի ունեցող իրադարձություններին այնպիսի վիճակ է ստեղծում, որը կարող է տարածաշրջանում նոր զարգացումներ առաջ բերել’,-այսօր ասուլիսին նման կարծիք հայտնեց ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը: Վերջինիս խոսքերով՝ Թուրքիայում տեղի ունեցող ներքին իրադարձությունները որոշ չափով նվազեցրել են նրա դերակատարությունը Սիրիայում: Այս ամենը կարող է իր ազդեցությունն ունենալ Իրանի վրա ու այնպիսի վիճակ ստեղծվի, որ Իրանը ստիպված […]

“Մուսուլմանների անմեղության” պատճառով Իրանը մտադիր է բոյկոտել “Օսկարը”

Իրանի իշխանությունները մտադիր են բոյկոտել “Օսկար“-ի մրցանակաբաշխությունը: Երկրի մշակույթի նախարար Մուհամեդ Հուսեյնի  խոսքով`  Իրանը կհրաժարվի կինոակադեմիային մասնակցել` իբրեւ բողոք “Մուսուլմանների անմեղությունը” հակաիսլամական ֆիլմի դեմ, ինչպես նաեւ այն պատճառով, որ “Օսկար“-ի կազմակերպիչները հրապարակայնորեն հանդես չեն եկել սկանդալային ֆիլմի դեմ: “Reuters”-ի հաղորդմամբ` Հուսեյնը  կոչ է արել մուսուլման բնակչությամբ մյուս երկրներին եւս հետեւել Իրանի օրինակին: Գործակալությունը հիշեցնում է, որ […]

Իրանում արգելել են “Google”-ը

Իրանի իշխանությունները հայտնել են “Google” որոնողական համակարգը,  “Gmail” փոստային ծառայությունը եւ  “YouTube” վիդեոհոսթինգն արգելափակելու որոշման մասին: Այդ մասին հայտարարել է Իրանի կիբեր հանցագործությունների դեմ պայքարի գործակալության ղեկավար Աբդոլսամադ Հորամաբադին, գրում է “РБК” կայքը: Նրա խոսքով` նման արգելքի պատճառ է դարձել “Մուսուլմանների անմեղությունը” սկանդալային ֆիլմի բոլոր հղումները, ինչպես նաեւ ֆիլմը  “YouTube”-ից հանելու  “Google”-ի մերժումը: Հորամաբադին առայժմ չի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի