25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Իրանում արգելել են “Google”-ը

Իրանի իշխանությունները հայտնել են “Google” որոնողական համակարգը,  “Gmail” փոստային ծառայությունը եւ  “YouTube” վիդեոհոսթինգն արգելափակելու որոշման մասին: Այդ մասին հայտարարել է Իրանի կիբեր հանցագործությունների դեմ պայքարի գործակալության ղեկավար Աբդոլսամադ Հորամաբադին, գրում է “РБК” կայքը:

Նրա խոսքով` նման արգելքի պատճառ է դարձել “Մուսուլմանների անմեղությունը” սկանդալային ֆիլմի բոլոր հղումները, ինչպես նաեւ ֆիլմը  “YouTube”-ից հանելու  “Google”-ի մերժումը: Հորամաբադին առայժմ չի նշել` արգելափակումը ժամակավոր բնույթ կկրի, թե` մշտական: Ընդ որում` նա ընդգծել է, որ կայքի եւ փոստային ծառայության արգելափակման նախաձեռնությունը իրանցիներինն է, ոչ թե իշխանություններինը:

“Google”-ը մերժել էր հանել սկանդալային ֆիլմը` հիմնավորելով, որ ֆիլմի բովանդակությունը չի հակասում  “YouTube”-ում ցուցադրվելու չափանիշներին` չի խախտում ԱՄՆ օրենքները, չի պարունակում պոռոգրաֆիկ, ինչպես նաեւ երեխաների կամ կենդանիների նկատմամբ բռնության  տեսարաններ:

“Google”-ի եւ  “Gmail”-ի արգելափակումն Իրանի համար կլինին առաջին քայլն ազգային ներքին համակարգչային ցանցի ստեղծման ծրագրի իրականացման գործում: Այն իրենով կփոխարինի ինտերնետին: Նոր ցանցի շրջանակներում արդեն աշխատում են երկրի բոլոր պետական օրգանները, որոնք, ի դեպ, ինտերնետին միացված չեն:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ