05 Փետրվարի, Հինգշաբթի, 2026
KFC

Նախկին դեսպանին արգելել են մտնել Իրան

Իրանը թույլ չի տվել իր տարածք մտնել Ռուսաստանում ԱՄՆ նախկին դեսպան Մայքլ Մակֆոլին, գրում է lenta.ru-ն:

’’Պատրաստվում էի գնալ Իրան՝ համաժողովի մասնակցելու, սակայն այսօր իմացա, որ ինձ մերժել են վիզա տրամադրելը’’,- պատմել է Մակֆոլը Twitter-ի իր էջում:

  Մակֆոլը, ով փիլիսոփայության դոկտորի աստիճան ունի, այժմ քաղաքական գիտությունների պրոֆեսոր է աշխատում Սթենֆորդի համալսարանի Ժողովրդավարության, զարգացման եւ օրենքի գերակայության հարցերով կենտրոնում: Նա նաեւ Հուվերի համալսարանում զբաղվում է նախագծով, որի նպատակն է Իրանում ժողովրդավարության զարգացմանը նպաստելը:

Մակֆոլը զբաղեցրել է Ռուսաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնը 2011-ից 2014 թվականներին։

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ