Իրանը փակել է Ադրբեջանի հետ սահմանը

Իրանը փակել է Բիլյասուվար-Ջուլֆա անցագրային կետը, փոխանցում է apa.az-ը: Ավելի քան 200 ադրբեջանական տրանսպորտային փոխադրամիջոց եւ մոտ 1000 քաղաքացի չեն կարողանում անցնել իրանական կողմ: Բիլյասուվարի անցագրային կետի պետի տեղակալը հայտնել է, որ իրանական կողմը ոչ մի կերպ չի պատճառաբանել իր որոշումը: Փորձեր են արվել բացատրություն ստանալ, սակայն դրանք դեռ անարդյունավետ են:
Ադրբեջանում Իրանի դեսպանատունը նույնպես հաստատել է Ադրբեջանի հետ սահմանի փակման մասին տեղեկությունները եւ այդ որոշումը պատճառաբանել է Ադրբեջանի կողմից “Պալդեշտ” անցագրային կետի Ադրբեջանի կողմից փակելով: