23 Օգոստոսի, Կիրակի, 2026
KFC

ԻՐԱՆ

Խորհուրդ ենք տվել այնպիսի որոշումներ ընդունել, որոնք պատերազմի չեն հանգեցնի․ Իրանի խորհրդարանի խոսնակ

Իրանի մեջլիսի՝ խորհրդարանի խոսնակ Ալի Լարիջանին հարցազրույց է տվել ТАСС գործակալությանը, որում, ի թիվս այլ հարցերի, անդրադարձել է նաեւ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին։ Նա նշել է, որ տարածաշրջանը լի է ճգնաժամերով․ «Մեր տարածաշրջանը լի է ճգնաժամերով։ Իրաքում, Սիրիայում, Լիբանանում կան խնդիրներ, Թուրքիայում պայթյուններ են  հնչում։ Մենք տեսնում ենք, թե ինչ է տեղի ունենում Աֆղանստանում եւ Պակիստանում։ […]

Տարածաշրջանային խնդիրները պետք է լուծվեն երկխոսության ճանապարհով․ Ռոհանի

Իրանի նախագահ Հասան Ռոհանին հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային խնդիրները։ Ռոհանին նշել է, որ տարածաշրջանային խնդիրները պետք է լուծվեն երկխոսության ճանապարհով, գրում է IRNA գործակալությունը: Իրանի նախագահը նաեւ կոչ է արել տարածաշրջանի բոլոր երկրներին՝ միավորվել ընդդեմ ահաբեկչության ու բռնության։  

ՀՀ-ն, Իրանը, ՌԴ-ն եւ Վրաստանը ընդհանուր համաձայնության եկան

Հայաստանի, Իրանի, Ռուսաստանի եւ Վրաստանի էներգետիկայի նախարարները համաձայնության են եկել էլեկտրականության ընդհանուր շուկայի հեռանկարների մասին։ Համապատասխան համաձայնությունը ձեռք է բերվել այսօր Երեւանում էներգետիկայի երեք փոխնախարարների հանդիպման ժամանակ։ Այս մասին լրագրողներին ասել է ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարներ փոխնախարար Արեգ Գալստյանը։ Այդ նպատակին հասնել կօգնեն Իրանի եւ Հայաստանի, Հայաստանի եւ Վրաստանի, Վրաստանի եւ Ռուսաստանի միջեւ էներգահամակարգերի […]

Վարչապետն ընդունել է Իրանի էներգետիկայի նախարարին

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության էներգետիկայի նախարար, ՀՀ և ԻԻՀ միջկառավարական համատեղ հանձնաժողովի իրանական կողմի համանախագահ Համիդ Չիթչիանին: Նշենք, որ Իրանի էներգետիկայի նախարարը Հայաստան է ժամանել՝ Երևանում ապրիլի 13-ին էներգետիկ համագործակցության թեմայով կայանալիք Հայաստան-Իրան-Վրաստան-Ռուսաստան քառակողմ հանդիպմանը մասնակցելու նպատակով: Վարչապետը ողջունել է Իրանի էներգետիկայի նախարարի այցը Հայաստան՝ նշելով, որ բարձրաստիճան փոխայցերը նպաստում են երկու ժողովուրդների բարեկամության ամրապնդմանը […]

Ինչպես իրենց պահեցին Իրանն ու Վրաստանը

«Տարածաշրջանում միակ պետությունը Թուրքիան է, որ փորձում է ամեն կերպ լարվածություն ստեղծել»,- Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում համոզմունք հայտնեց միջազգայնագետ  Ցոլակ Ակոպյանը: Խոսելով Հայաստանի հյուսիսային եւ հարավային հարեւաններից` մեր զրուցակիցը նկատեց, որ Վրաստանն ու Իրանը վերջին իրադարձություննեերի ֆոնին գործել են հավասարակշռված, որպեսզի էլ ավելի չլարվի իրավիճակը տարածաշրջանում: Մանրամասը՝ տեսանյութում

Իրանական բնակավայրը գտնվում է արցախյան ուժերի թիկունքում. ՀՀ ՊՆ

Ապրիլի 4-ին Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության ռազմական կցորդ, գնդապետ Հոսեին Շեյխին հրավիրվել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարություն: Ռազմական կցորդին ընդունել է ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը: Հանդիպման առիթը ԻԻՀ Արևելյան Ատրպատականի նահանգապետի տեղակալ Շաբեստարի հայտարարությունը և դրան առնչվող ադրբեջանական լրատվամիջոցներով շահարկվող լուրն այն մասին, իբր արցախյան ուժերի կողմից հրետակոծության հետևանքով Արևելյան […]

Իրանը կոշտ պատասխան կտա․ տեղի գյուղում 3 արկ է պայթել

Իրանի սահմանապահները զգուշացրել են, որ կոշտ պատասխան կտան՝ Ղարաբաղյան հակամարտության գոտուց նկատվող ագրեսիայի դեպքում։ Ավելի վաղ Արևելյան Ադրբեջան նահանգի իրանական գյուղի շրջանում 3 ականանետային արկ է պայթել, որոնք արձակվել էին Ղարաբաղյան հակամարտության գոտում ընթացող մարտերի ժամանակ, գրում է lifenews.ru-ն։ Արկերի պայթյունների հետեւանքով զոհերի ու ավերածությունների մասին տեղեկություն չկա։ «Ներկայումս Արևելյան Ադրբեջան նահանգի սահմաններին անվտանգությունը վերականգնվել է։ Մենք կոշտ կարձագանքենք մեր […]

ՀՀ եւ Իրանի պաշտպանության նախարարները հեռախոսազրույց են ունեցել

Այսօր՝ ապրիլի 3-ին Հայաստանի պաշտպանության պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարար Հոսեին Դեհղանի հետ: Կողմերը մտահոգություն են հայտնել արցախյան ու ադրբեջանական ուժերի շփման գծում իրավիճակի սրման կապակցությամբ, ինչպես նաև քննարկել են երկու պետությունների պաշտպանական գերատեսչությունների միջև համագործակցության հարցեր:

Թեհրանը զսպվածության կոչով է հանդես եկել. Իրանի ԱԳՆ

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Հոսեյն Ջաբերի Անսարին հայտարարել է, որ Թեհրանը զսպվածության կոչ է անում Բաքվին և Երևանին, այս մասին տեղեկացնում է irna.ir իրանական լրատվական գործակալությունը: «Մենք մեր երկու հյուսիսային հարևաններին զսպվածության և իրավիճակը էլ ավելի բարդացնելուց խուսափելու կոչ ենք անում: Ականատես լինելով տարածաշրջանում ծայրահեղական խմբավորումների կործանարար գործողություններին, Իրանի Իսլամական Հանրապետության համար Ղարաբաղում Հայաստանի […]

Իրանում երկրաշարժի հետեւանքով ավերածություններ կան

Այսօր Իրանի հարավ-արևմուտքում գտնվող Կիար քաղաքում  5.0 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, որի հետևանքով բնակելի տներ են ավիրվել, գրում է IRNA գործակալությունը։ Երկրաշարժի օջախը 6 կիլոմետր խորության վրա է գտնվում: Զոհերի մասին առայժմ տվյալներ չկան, սակայն բազմաթիվ տներ ավիրվել են։ Այժմ տեղի վայրում փրկարար ծառայություններն են աշխատում։  

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի

Ամենաընթերցված