23 Փետրվարի, Կիրակի, 2025
KFC

Խորհուրդ ենք տվել այնպիսի որոշումներ ընդունել, որոնք պատերազմի չեն հանգեցնի․ Իրանի խորհրդարանի խոսնակ

Իրանի մեջլիսի՝ խորհրդարանի խոսնակ Ալի Լարիջանին հարցազրույց է տվել ТАСС գործակալությանը, որում, ի թիվս այլ հարցերի, անդրադարձել է նաեւ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին։ Նա նշել է, որ տարածաշրջանը լի է ճգնաժամերով․

«Մեր տարածաշրջանը լի է ճգնաժամերով։ Իրաքում, Սիրիայում, Լիբանանում կան խնդիրներ, Թուրքիայում պայթյուններ են  հնչում։ Մենք տեսնում ենք, թե ինչ է տեղի ունենում Աֆղանստանում եւ Պակիստանում։ Մեր տարածաշրջանն այլեւ նոր խնդիր չի կարող տանել։ Հնարավոր է՝ նրանք վերսկսեն հակամարտությունը, սակայն հայտնի չէ, թե ինչով դա կավարտվի»,- ասել է նա։

Լարիջանին նշել է, որ իրենք Հայաստանում եւ Ադրբեջանում իրենց գործընկերներին միշտ խորհուրդ ենք տվել այնպիսի որոշումներ ընդունել, որոնք պատերազմի չեն հանգեցնի։

«Գործող մեխանիզմներից մեկը ԵԱՀԿ Մինսկի խումբն է։ Կոչ ենք անում մեր հայ եւ ադրբեջանցի ընկերներին թույլ չտալ տարածաշրջանում նոր պատերազմի բռնկումը, քանի որ հետեւանքները շատ ցավալի կլինեն։ Առավել եւս, որ այդ պետությունները հարեւաններ են։ Նոր զոհերը ատելություն կառաջացնեն, որից դժվար կլինի ազատվել։ Մենք բոլորս պետք է ջանքեր գործադրենք՝ խնդիրը քաղաքական ճանապարհով լուծելու համար»,- ասել է Լարիջանին։

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ