23 Նոյեմբերի, Կիրակի, 2025
KFC

ՀՀ-ն, Իրանը, ՌԴ-ն եւ Վրաստանը ընդհանուր համաձայնության եկան

Հայաստանի, Իրանի, Ռուսաստանի եւ Վրաստանի էներգետիկայի նախարարները համաձայնության են եկել էլեկտրականության ընդհանուր շուկայի հեռանկարների մասին։ Համապատասխան համաձայնությունը ձեռք է բերվել այսօր Երեւանում էներգետիկայի երեք փոխնախարարների հանդիպման ժամանակ։ Այս մասին լրագրողներին ասել է ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարներ փոխնախարար Արեգ Գալստյանը։

Այդ նպատակին հասնել կօգնեն Իրանի եւ Հայաստանի, Հայաստանի եւ Վրաստանի, Վրաստանի եւ Ռուսաստանի միջեւ էներգահամակարգերի հզորության ընդլայնման ծրագրերը։ Առաջին դեպքում կառուցվումէ 400 կիլովոլտ լարումով էլեկտրահաղորդման գիծ՝ 2 շղթայով։ Իսկ երկրորդ դեպքում 400 կիլովոլտ լարումով մեկ շղթայով էլեկտրահաղորդման գիծ, երրորդ դեպքում՝ 500 կիլովոլտ հզորությամբ գիծ։

Եթե թվարկենք հարավից հյուսիս հերթականությամբ, ապա մինչեւ 2019 թվականը պետք է պատրաստ լինեն Իրան-Հայաստան 400 ԿՎտ լարումով էլեկտրահաղորդման գիծը, Հայաստանից Վրաստանի ուղղությամբ (Դդմաշենից Այրում) 400 ԿՎտ լարումով գիծը։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ