25 Փետրվարի, Չորեքշաբթի, 2026
KFC

ԻՐԱՆ

Ռոհանիի այցը կարեւոր էր

Նախօրեին պաշտոնական այցով առաջին անգամ Հայաստանում էր Իրանի նախագահ Հասան Ռուհանին։ Մեկնաբանելով Ռոհանիի այցը՝ այսօր «Հենարան» մամուլի ակումբում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ իրանագետ Արտյոմ Տոնոյանը նշեց, որ այս այցը մի քանի առումով կարեւոր է։ Նա կարեւորեց նախագահների՝ համատեղ հայտարարությունը, որով ընդգծվեց տնտեսական հարաբերությունների զարգացումը: «Խոսվում էր հատկապես Պարսից ծոց, Սև ծով միջանցքի մասին, որտեղ […]

Իրանի և Հայաստանի հարաբերությունները ՀՀ անկախությունից ի վեր 25 տարի է՝ ջերմ ու սերտ են. Հասան Ռոհանի

«Իրանի և Հայաստանի հարաբերությունները ՀՀ անկախությունից ի վեր 25 տարի է՝ ջերմ ու սերտ են: Պատմական առումով էլ այս տարածքի ժողովուրդը և Իրանի ժողովուրդը միմյանց հետ հազարամյակներ կողք կողքի ապրել են ու քաղաքակրթական մեկ միավորի ներքո են գտնվում: Իրանի կառավարությունը գործընկերության համար 2 երկրների հարաբերության զարգացման միտում է տեսնում: Մեր կառավարության գործունեության սկզբից մենք առիթ […]

Չափազանց կարեւոր այց. Ժամանակ

Հայ-իրանական հարաբերությունների կարեւորության մասին խոսելն էլ երեւի թե ավելորդ է: Բավական է միայն արձանագրել, որ Իրանը Հայաստանի չորս հարեւաններից այն երկուսից մեկն է, որի հետ Հայաստանը խնդիր չունի, չունի հակամարտություն, ունի ջերմ, բարեկամական հարաբերություն: Սակայն, խնդիրը հենց ջերմ բարեկամական հարաբերությունը նաեւ սերտ տնտեսա- քաղաքական հարաբերության վերածելն է, առավել եւս այն բա­նից հետո, երբ Իրանի դերը […]

Իրանի նախագահը հանդիպումներ կունենա Սերժ Սարգսյանի, Կարեն Կարապետյանի հետ

Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով դեկտեմբերի 21-ին պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն կժամանի Իրանի Իսլամական Հանրապետության Նախագահ Հասան Ռոհանին: Այցի շրջանակներում Իրանի Իսլամական Հանրապետության Նախագահը հանդիպումներ կունենա Նախագահ Սերժ Սարգսյանի, վարչապետ Կարեն Կարապետյանի հետ: ՀՀ Նախագահի նստավայրում հայ-իրանական բարձր մակարդակի բանակցությունների ավարտին նախատեսվում է մի շարք ոլորտներում երկկողմ համագործակցության խորացմանն ուղղված փաստաթղթերի ստորագրման արարողություն: Նախագահներ Սերժ Սարգսյանը […]

«Իրանն առանցքային դերակատար է մեր տարածաշրջանում»

Իրանական և հայկական կողմի մոտ կա շատ լուրջ ցանկություն զարգացնել թե տնտեսական, թե քաղաքական, թե երկու երկրների բարեկամական հարաբերությունները: Նման տեսակետ այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։ «Իրանն առանցքային դերակատար է մեր տարածաշրջանում։ Երկու պետությունների շահերից է բխում շարունակել զարգացնել բարեկամական հարաբերությունները»,- նկատեց նա։ Հարցին, թե ի՞նչ ակնկալիքներ կան Իրանի […]

Ինչ կփոխի Իրանի նախագահի այցը Հայաստան (վիդեո)

«Իրանը մեզ համար ռազմավարական շատ կարևոր գործընկեր է անկախ հասարակության մեջ ունեցած դերակատարումից, տարածաշրջանի լուրջ խաղացող երկիր է ու ՀՀ-ի համար լավագույն բարեկամներից մեկը»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ, Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը` պատասխանելով հարցին, թե ինչ կտա ՀՀ-ին Իրանի նախագահի այցը: Նկատենք, որ Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հայաստանյան այցը նախատեսված […]

Իրանի հետ առևտրային շուկան պետք է մեծացնել. վարչապետը հանձնարարեց

Կառավարության այսօրվա նիստի օրակարգային հարցերին անցնելուց առաջ վարչապետ Կարեն Կարապետյանը խոսեց  Իրանի հետ առևտրային շուկան մեծացնելու մասին: Վարչապետը Գյուղատնտեսության և տնտեսական զարգացման, ներդրումների նախարարություններին հանձնարարեց արտահանման խթանման ուղղությամբ ներկայացնել որոշման նախագիծ և ստեղծել աշխատանքային խումբ: Կարեն Կարապետյանը  հանձնարարեց աշխատել իրանական շուկայի հետ, և հայկական արտադրանքն Իրանի շուկա արտահանել հեշտացված կարգով: «Ունենք հարևան մեծ շուկա, որն […]

Հայաստանը և Իրանը սերտացնում են համագործակցությունը մաքսային սահմանին

Հայաստանում է Իրանի Իսլամական Հանրապետության մաքսային ծառայության պատվիրակությունը` մաքսային ծառայության ղեկավար Մասուդ Քարբասիանի գլխավորությամբ: ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանի հետ նրանք ստորագրել են «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի և Իրանի Իսլամական Հանրապետության մաքսային ծառայության միջև մաքսային վարչարարության բնագավառում համագործակցության վերաբերյալ» փոխըմբռնման հուշագիր: Վերջինով նախատեսվում է Մեղրիի և Նորդուզի սահմանային մաքսային կետերի միջև իրական ժամանակում […]

Հայ-իրանական հարաբերությունները ընթացիկ տարում զարգացել են վերընթաց փուլով.իրանագետ/վիդեո/

«Հայ-իրանական հարաբերությունները ընթացիկ տարում զարգացել են վերընթաց փուլով և Ռուհանի այցը ևս պետք է դիտարկել այդ համատեքստում: Նախ տեղի ունեցավ հայ-իրանական հարաբերություններում շատ նշանակալի ու խոշոր ձեռքբերում՝ վիզային ռեժիմի չեղարկումը, որը ըստ էության պարունակում է լայն տնտեսական հնարավորություների ստեղծում, այլ նաև պարունակուիմ է որոշակի քաղաքական ուղերձ»,-այսօր՝ սեպտեմբերի 16-ին «Հենարան» մամուլի ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց […]

Բոլոր հրադադարների հաստատումը չէ, որ տանում է դեպի խաղաղություն.իրանագետ /վիդեո/

«Վերջին շրջանում՝ հատկապես ռուս-ամերիկյան հրադադարի հաստատման վերաբերյալ հայտարարությունից հետո, որը ուժի մեջ է մտնում այս օրերին,որոշակի տեղաշարժեր տեղի ունեցան միջազգային հարաբերություններում  և ռազմաքաղաքական նոր իրողություն ստեղծվեց Սիրիայի շուրջ»,-այսօր սեպտեմբերի 13-ին «Հենարան» մամուլի ակումբում  հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց  իրանագետԿարեն Մկրտչյանը: Մկրտչյանի խոսքով՝ այդ փաստաթուղթը Թուրքիայի ռազմական գործողությունները դեպի Սիրիա կասեցնելու նշանակություն ունի, ավելին՝ այն զսպաշապիկի դեր […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի