07 Հունիսի, Saturday, 2025
KFC

ԻՐԱՆ

Կրակոցներ Իրանի խորհրդարանում․ կա զոհ եւ վիրավորներ

Անհայտ անձինք կրակոցներ են արձակել Իրանի խորհրդարանում, ինչի արդյունքում կա զոհ եւ վիրավորներ։ Իրանական Tasnim գործակալությունը նշում է, որ վիրավորները երեքն են։ Նշվում է, որ զոհն ու վիրավորները խորհրդարանի անվտանգության աշխատակիցներն են։ Նշվում է, որ զինված անձինք ներխուժել են խորհրդարանի շենք ու կրակ բացել։ Այժմ նրանք մի քանի հոգու պատանդ են պահում, կրակոցներն էլ դեռեւս չեն դադարել։ […]

Իրանում տենդի համաճարակ է․ կան զոհեր

Իրանում Ղրիմ-Կոնգոյի հեմոռագիկ տենդի համաճարակ է, 31 մարդ արդեն վարակվել է։ Այդ մասին նշվու է Իրանի առողջապահության նախարարության մամուլի հաղորդագրությունում, գրում է eurasiadiary.com-ը։ Նշվում է, որ վարակվածներից 3-ը մահացել են, նրանցից մեկը հղի կին է: Փորձագետները հատուկ հետաքննություն կանցկացնեն՝ բացահայտելու տենդի համաճարակի իրական պատճառը: Ղրիմ-Կոնգոյի հեմոռագիկ տենդը՝ սուր, ծանր ընթացքով, տարափոխիկ, հիվանդություն է: Վարակը փոխանցվում է տզերի միջոցով։

Լուրջ սպառնալիք. Իրանում դա բաց տեքս­տով ասվել էր Վիգեն Սարգսյանին. 168 Ժամ

Տարածաշրջանային հետազոտություն­ների կենտրոնի առաջատար վերլուծաբան Դավիթ Շահնազարյանի կարծի­քով Արցախի վերաբերյալ ՀՀ-ի կողմից կոնկ­րետ քայլեր չեն արվում, իսկ արված քայլերն էլ, ըստ նրա բավարար չեն: «Բավարար չեն այն քայլերը, որոնք ՀՀ իշխանություններն անում են իրենց իսկ հռչակած քաղաքակա­նությունն իրագործելու համար, այսինքն’ որ Արցախը պետք է լինի թե հակամարտության, թե կարգավորման կողմ: Այստեղ հսկայական ռեզերվներ կան, որոնք […]

Ռոհանին շահեկան է Երեւանի համար

ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր, մասնագիտությամբ  պատմաբան, միջազգայնագետ Շիրակ Թորոսյանը վստահ է ՝ Ռոհանիի՝ Իրանի նախագահի պաշտոնում վերընտրվելը շահեկան էր ՀՀ-ի համար:  Պատգամավորը հիշեցրեց՝ ՀՀ-ի ու Իրանի բարեկամական հարաբերությունները  ձևավորվել են դարերի ընթացքում, իսկ այժմ երկու երկրները  ակտիվ տնտեսական հարաբերություններ ունեն: «Հասան Ռոհանիի վերընտրվելը թույլ կտա, որ շարունակվի երկու երկրների փոխշահավետ տնտեսական համագորրծակցությունը: Չմոռանանք՝  պաշտոնական Թոհրանի հայտարարությունների […]

Ռոհանիից պահանջները շատացել են. իրանագետ/տեսանյութ/

«Հայաստանի և Իրանի միջև ձևավորված կապերը շարունակվելու են, որովհետև չունենք անձերի փոփոխություն»,-այսօր՝ մայիսի 22-ին «Հենարան» մամուլի ակումբում լրագրողներին ասաց իրանագետ Վարդան Ոսկանյանը: Իրանագետի խոսքով ՝ Իրանում քաղաքական օրակարգ է փոխվում, չնայած այն հանգամանքին, որ այս անգամ Ռոհանին ավելի շատ քվե է ստացել: «Չնայած Ռոհանիին հսկայական թվով ձայներ են տվել, բայց իրանի քաղաքացին այսօր տնտեսական առումով […]

Իրանի նախագահական ընտրություններում առաջատարը Ռոհանին է

Իրանում նախօրեին նախագահական ընտրություններ են անցկացվել, որոնց մասնակցությունը կազմել է մոտ 70 տոկոս, գրում է РИА Новости-ն։   Սա նշանակում է, որ քվեարկել է 40 միլիոն մարդ։ Նախնական հաշվարկների համաձայն՝ ընտրություններում առաջատարը գործող նախագահ Հասան Ռոհանին է։ Նա հավաքել է 22,8 միլիոն ձայն։ Երկորդ տեղում այաթոլա Իբրահիմ Ռաիսին է, ում օգտին քվեարկել է 15,4 միլիոն մարդ։ Նշենք, […]

Իրանը դրական մոտեցում ունի հայերի հանդեպ

Օրեր անց՝ մայիսի 19-ին, Իրանում տեղի կունենան նախագահական ընտրություններ։ Իրանագետ Գոհար Իսկանդարյանի կարծիքով՝ հաղթողի հիմնական հավակնորդներն են՝ գործող նախագահ Հասան Ռոհանին և պահպանողականներից Իբրահիմ Ռաիսին: «Նախագահի թեկնածուներից  մեկը՝ Մուհամմեդ Բագիր Գալիբաֆը, որը Թեհրանի քաղաքապետն էր, ինքնաբացարկ հայտնեց՝ հօգուտ Ռաիսիի: Սա շատ հետաքրքիր մոտեցում էր, որովհետև նախորդ նախագահական ընտրությունների ժամանակ՝ 2013 թվականին, երբ հաղթեց Ռոհանին, խնդիրն այն էր, […]

Միևնույն է` Իրանը չի դավաճանի իսլամական Թուրքիային

«Հասան Ռոհանին, մեծ հաշվով, չի կարողացել իրականացնել խոստումները՝ կրճատել գործազրկության մակարդակը, չի կատարել նաև բնապահպանական, Արևմուտքի հետ հարաբերությունների բարելավման վերաբերյալ խոստումները: Այս առումով նա հայտնվել է բավական ծանր վիճակում»,-այսօր «Հենարան» ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց իրանագետ Արտյոմ Տոնոյանը:  «Եթե մի քանի ամիս առաջ շատերը կարծում էին, որ արժանի մրցակից չունենալու պատճառով Ռոհանին հեշտորեն վերընտրվելու է, […]

Իրանում նախագահական մրցապայքարը հետաքրքիր փուլ է մտնում

Իրանում նախագահական մրցապայքարը հետաքրքիր փուլ է մտնում: Արդեն պարզ է, Իրանի գործող նախագահ Հասան Ռոհանիի հիմնական մրցակիցներից մեկը՝ Թեհրանի քաղաքապետ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը հօգուտ պահպանողական մյուս թեկնածուի՝ Էբրահիմ Ռայիսիի հանել է իր թեկնածությունը: Ամենայն հավանականությամբ առաջիկայում հօգուտ Հասան Ռոհանիի՝ մրցապայքարից կհրաժարվի նաև ԻԻՀ նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրին: Եվ մայիսի 19-ին իրանցիները հիմնականում ընտրություն կկատարեն […]

Իրանի նախագահական ընտրություններից հետո հայ-իրանական հարաբերությունները չեն փոխվի

Մայիսի 19-ին Իրանում կանցկացվեն նախագահական ընտրություններ, կա նախագահի 6 թեկնածու։   ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ վերոնշյալ ընտրություններին ու ասաց, որ համակարգը երկու թևով է ներկայացած՝ պահպանողական և բարեփոխումների կողմնակիցների: Իրանագետի խոսքով՝ բարեփոխականների կողմնակիցների շարքում են գործող նախագահ Հասան Ռոհանին, Իրանի փոխնախագահ Ջհանգիրին, նաև Իրանի արդյունաբերության նախկին […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի