14 Մայիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

ԻՐԱՆ

Ճգնաժամը շարունակվելու է, և բացառված չէ, որ այլ ուժեր կշարունակեն հրահրել

 «Փաստացի ամարգրվում է սիրիական հակամարտության նոր փուլի անցման մեկնարկը»,- այսօր «Հենարան» ակումբում ասուլիսին հայտարարեց արաբագետ Արմեն Պետրոսյանը: Նա նշեց,  ոոր վերջին մի քանի օրում Սոչիում բարձր մակարդակի հանդիպումներ են տեղի ունենում, որի առանցքային թեման Սիրիան է՝ Պուտին-Ասադ և նախօրեին եռակողմ հանդիպումը՝ Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի նախագահների: Ըստ արաբագետի՝ գրանցվում է հակաահաբեկչական պայքարի ավարտ, մասնավորպես Իսլամական պետության դեմ պայքարի […]

Իրանի առաջարկի հետեւից գնալ է պետք, քանի դեռ ուշ չէ. Առավոտ

Իրանի նախագահի նոր խորհրդականը Համիդ Աբութալեբին է, որը նաեւ նախագահի աշխատակազմի քաղաքական հարցերով օգնականն է, իսկ նախկինում առանցքային քաղաքական պաշտոններ է զբաղեցրել։ Ապրիլյան ռազմական զործողությունների ժամանակ նա գրել Էր. «եթե երկու հարեւան երկրների միջեւ նոր պատերազմ սկիզբ առնի, այն չի բխելու ոչ տարածաշրջանի, ոչ էլ կովկասյան որեւէ պետության շահերից: Ավելի քան երկու տասնամյակ առաջ երկու […]

Երեւանը կշահի թե Իրանի, թե Իսրայելի մասով

Հաշվի առնելով հայ-իսրայելական հարաբերությունների ակտիվացման ընթացիկ միտումները՝ ակնկալվում է հարավկովկասյան ուղղությամբ Իրանի դերակատարության ընդլայնման հնարավորություն։ Կարծում եմ՝ հայկական կողմը պետք է հնարավորինս ճկուն դիվանագիտական մոտեցումներ դրսևորի, որի արդյունքում հայ-իսրայելական համագործակցությունը կդիտարկվի ոչ թե ի հակադրություն, այլ ի համադրություն հայ-իրանական փոխգործակցության։ Նման տրամաբանությունը հնարավորություն է տալիս հայկական կողմին մեծացնելու Հայաստանի տարածաշրջանային կշիռը թե՛ Իրանի, թե՛ Իսրայելի […]

Ադրբեջանական ԶԼՄ-ները Իրանն անվանել են «Հայաստանի հետ համատեղ Ղարաբաղի օկուպացիայի մասնակից»

Իրանագետ Արտյոմ Տոնոյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․ «Ադրբեջանական լրատվական կայքերից մեկում երեկ հայտնվել է մի հոդված, որտեղ Իրանն անվանվել է «Հայաստանի հետ համատեղ Ղարաբաղի օկուպացիայի մասնակից» և «դե-ֆակտո Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը չճանաչող երկիր»։ Որպես ասվածի հիմնավորում՝ հոդվածագիրը՝ Չինգիզ Ռուստամովը, բերել է Իրանի Իսլամական Հանրապետության և Արցախի Հանրապետության միջև կառուցված ջրամբարի փաստը՝ ընդգծելով, որ ջրամբարը […]

Ցավակցական

Վարչապետ Կարեն Կարապետյանը ցավակցական հեռագիր է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրիին՝ Իրանի Քերմանշահ նահանգի Ազգալե բնակավայրի հարակից տարածքում հարյուրավոր զոհերի պատճառ դարձած ավերիչ երկրաշարժի կապակցությամբ: Հեռագրում, մասնավորապես, նշված է. «Մեծարգո պարոն Ջահանգիրի, Խոր վշտով տեղեկացա Իրանի Իսլամական Հանրապետության Քերմանշահ նահանգում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի հետևանքով մի քանի տասնյակ զոհերի և ավերածությունների […]

Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Իրանի նախագահին

Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիին՝ Իրանի Քերմանշահ նահանգի Ազգալե բնակավայրի հարակից տարածքում հարյուրավոր զոհերի պատճառ դարձած ավերիչ երկրաշարժի կապակցությամբ: Հանրապետության Նախագահը խորին վշտակցություն և զորակցություն է հայտնել Իրանի նախագահին և բարեկամ ժողովրդին՝ զոհվածների ընտանիքներին և հարազատներին մաղթելով համբերություն, ուժ և կորով, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում: 

Սարսափելի երկրաշարժ Իրանում․ գրեթե 200 զոհ կա /տեսանյութ/

Իրանում նախօրեին սարսափելի երկրաշարժ է տեղի ունեցել, որի արդյունքում զոհերի թիվը հասել է 200-ի։ Նշվում է, որ հազարավոր մարդիկ տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել, փլատակների տակ մարդիկ կան։ Երկրաշարժի ուժգնությունը կազմել է 7,3 բալ, էպիկենտրոնը լեռնային Սուլեմանիա նահանգի Խալաբյա քաղաքն է։  Փրկարարները կարծում են, որ զոհերի թիվը կշարունակի աճել։ Դեպքի վայրում աշխատում են փրկարարները, սակայն […]

Բաքուն ռումբ է Իրանի հյուսիսում

Այս օրերին Ադրբեջանի նկատմամբ իրենց վերաբերմունքն այս ձևակերպմամբ են արտահայտում Իրանի մտավորականության հատվածը, որը զգուշավորությամբ է մոտենում Բաքվի՝ Թեհրանի հետ իր հարաբերությունները խորացնելու մասին հայտարարություններին: Օրերս Ադրբեջանի վերաբերյալ քննարկում է տեղի ունեցել, որի ընթացքում Իրանի «Ազադ» համալսարանի քաղաքական-իսլամական կառույցները համակարգող խորհրդի նախագահն իր մտահոգությունն է հայտնել Ադրբեջանի երկակի քաղաքականության վերաբերյալ և Ադրբեջանին փոքր Իսրայել անվանել, […]

Երկրաշարժ Իրանում. Ցնցումները զգացվել են նաեւ Արցախում

Հոկտեմբերի 29-ին, ժամը 11:35-ին ՍՊԾ-ից տեղեկություն է ստացվել, որ ժամը 10:51-ին (Գրինվիչի ժամանակով` 06:51-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 39.450 և արևելյան երկայնության 47.810 աշխարհագրական կոորդինատներով (Իրան, Փարսաբադ քաղաքից 22 կմ հարավ-արևմուտք), օջախի 10 կմ խորությամբ, 3.5 մագնիտուդով երկրաշարժ: Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 4-5 բալ: Երկրաշարժը զգացվել է […]

Ալիեւը դուրս կմղի՞ Հայաստանին. Իրանի ձայնը վճռորոշ է. Ժամանակ

Ադրբեջանում Պակիստանի դեսպան Սայիդ Խան Մոհմանդը հայտարարել է, որ Պակիստանը ցանկանում է միանալ Իրանը, Ադրբեջանը եւ Ռուսաստանը իրար կապող «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքի նախագծին՝ իր երկաթուղային ճանապարհներով միանալով այս երկրների երկաթուղային ցանցին։ Այս հարցը քննարկվել է Ադրբեջանի նախագահի՝ Պակիստան կատարած վերջին այցելության ընթացքում։ Այս երկու երկրները ծրագրում են «Հյուսիս– Հարավը» միացնել Պակիստանի Գվադար նավահանգստին, իսկ այնուհետեւ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի