23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Իրանի արտգործնախարարի չափազանց կարևոր 3 մեսիջները

ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով ՀՀ-ում էր Իրանի արտգործնախարար Մոհամադ Զարիֆը: Այս այսի մասին խոսելով այսօր «Հենարան» ակումբում հրավիրված ասուլիսին ՝ իրանագետ Արտյոմ Տոնոյանն ասաց, որ նրա հայտարարությունը, որ Հայաստանի հետ հարաբերությունների խորացումը Իրանի քաղաքական առաջնահերթություններից է, շատ կարևոր է: «Նա նաև հայտարարեց, որ Հայաստանն Իրանի համար լավ բարեկամ է ու հարևան: Սա կարևոր ուղերձ էր՝ ուղղված նաև Ադրբեջանի հանրապետությանը, որը փորձում է ճնշում գործադրել Իրանի վրա՝ կապված Ղարաբաղի հարցի հետ: 

Երրորդն այն հայտարարությունն էր, որ Իրանը գնահատում է ՀՀ ջանքերը տարածաշրջանում խաղաղության պահմանման գործում: Սա հասցեական էր, նշվում էր հենց Հայաստանի հանրապետության անունը: Սա բավական հասցեական ուղերձ էր Իրանի Ագ նախարարի կողմից: Սա երկար սպասեցնել չտվեց, հենց երեկ Ադրբեջանական հանրապետությունում որոշ պատգամավորներ ասացին, որ չափազանց զարմացնող էր իրենց հասարակության համար նման հայտարարությունը»,-ասաց Տոնոյանը:

Վերջինս ընդգծեց, որ հայ-իրանական հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա: Եվ հենց այդ պատճառով էլ պատահական չի համարում, որ նախարարին ուղեկցում էին նաև գործարարներ:  

Իրանագետ Ահարոն Վարդանյանի համոզմամբ էլ՝  Իրանի համար էլ չափազանց կարևոր է ելքը դեպի Եվրամիություն և Եվրասիական տնտեսական միություն, ինչը կարող է Հայաստանը խթանել: Ըստ նրա՝ հենց այդ պատճառով էլ Զարիֆը հայտարարեց, որ պետք է զարգանա մասնավոր սեկտերը, պետք է ներդրումներ լինեն, և Հայաստանի ու Իրանի միջև կա համապատասխան քաղաքական կամք, որպեսզի գործարկվի ազատ տնտեսական գոտին այս երկու երկրների միջև: 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ