23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Նախագահն ընդունել է Իրանի արտգործնախարարին

Ողջունելով հյուրին՝ Հանրապետության Նախագահը գոհունակությամբ է խոսել երկու երկրների միջև բարձր մակարդակի ակտիվ փոխայցելությունների մասին և ընդգծել, որ դրանք հնարավորություն են տալիս էլ ավելի մեծ հոգատարությամբ զարգացնել երկու ժողովուրդների դարավոր բարեկամության հիմքի վրա կառուցված միջպետական հարաբերությունները:

Նախագահ Սարգսյանը հանդիպման առիթով մեկ անգամ ևս իր զորակցությունն է հայտնել Իրանի բարեկամ ժողովրդին ավերիչ երկրաշարժի հետևանքով կրած վնասների կապակցությամբ՝ վստահություն հայտնելով, որ Իրանը կարճ ժամանակում կվերացնի աղետի հետևանքները:

Հանրապետության Նախագահը նշել է, որ հայ-իրանական դիվանագիտական հարաբերությունների հաստատումից հետո անցած 25 տարիներին երկու երկրները կառուցել են բարեկամական և փոխըմբռնման ու հարգանքի վրա հիմնված հարաբերություններ: Նախագահը հույս է հայտնել, որ այդ հարաբերությունները նույն ոգով կշարունակվեն նաև ապագայում: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանն իրանցի գործընկերների հետ մշտապես վարում է անկեղծ ու բաց երկխոսություն և շահագրգռված է բարեկամ Իրանի զարգացմամբ ու տարածաշրջանի կայունությամբ:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ արտգործնախարար Զարիֆը Սերժ Սարգսյանին է փոխանցել Իրանի նախագահ Հասան Ռոհանիի ջերմ ողջույնները և շնորհակալություն հայտնել ինչպես նախագահ Ռոհանիի երդմնակալությանը ներկա գտնվելու, այնպես էլ ավերիչ երկրաշարժի կապակցությամբ ցավակցական հեռագիր հղելու համար:

Իրանի արտգործնախարարը շեշտել է, որ իր երկրի համար հարևան պետությունների հետ հարաբերությունների զարգացումը արտաքին քաղաքական առաջնահերթություններից է, և Հայաստանը Իրանի համար մշտապես եղել է շատ լավ հարևան: Մոհամմադ Ջավադ Զարիֆի խոսքով՝ չնայած հայ-իրանական միջպետական հարաբերություններն արդեն 25 տարեկան են՝ ամրապնդված քաղաքական սերտ կապերով, սակայն երկու ժողովուրդների միջև հարաբերությունները դարավոր են: Նախարար Զարիֆն ընդգծել է, որ Իրանի ժողովուրդը հատուկ հարգանք է տածում հայ ժողովրդի, այդ թվում՝ նրա մաս կազմող Իրանի հայ համայնքի հանդեպ:

Զրուցակիցները երկուստեք կարևորել են տնտեսական կապերի ամրապնդումն ու փոխշահավետ տարբեր ոլորտներում համագործակցության զարգացումը: Արտգործնախարար Զարիֆի գնահատմամբ՝ հայ-իրանական տնտեսական հարաբերությունները հարիր չեն երկու բարեկամ երկրների ներկայիս քաղաքական հարաբերությունների բարձր մակարդակին: Նա Հանրապետության Նախագահին տեղեկացրել է, որ հայ գործընկերոջ հետ այսօրվա բանակցությունների հիմքում ընկած են եղել հատկապես այդ ոլորտի զարգացմանն ուղղված հարցերը: Իրանի արտգործնախարարը նշել է, որ տնտեսական հարաբերությունների ընդլայնմանն ու խորացմանն է ուղղված նաև Երևանում անցկացված հայ-իրանական գործարար համաժողովը:

Հանդիպմանը Նախագահ Սարգսյանը և արտգործնախարար Զարիֆը գոհունակությամբ են խոսել նաև միջազգային կառույցներում երկու երկրների փոխգործակցության մասին:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ