23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Իրանը դրական մոտեցում ունի հայերի հանդեպ

Օրեր անց՝ մայիսի 19-ին, Իրանում տեղի կունենան նախագահական ընտրություններ։ Իրանագետ Գոհար Իսկանդարյանի կարծիքով՝ հաղթողի հիմնական հավակնորդներն են՝ գործող նախագահ Հասան Ռոհանին և պահպանողականներից Իբրահիմ Ռաիսին:

«Նախագահի թեկնածուներից  մեկը՝ Մուհամմեդ Բագիր Գալիբաֆը, որը Թեհրանի քաղաքապետն էր, ինքնաբացարկ հայտնեց՝ հօգուտ Ռաիսիի: Սա շատ հետաքրքիր մոտեցում էր, որովհետև նախորդ նախագահական ընտրությունների ժամանակ՝ 2013 թվականին, երբ հաղթեց Ռոհանին, խնդիրն այն էր, որ պահպանողականները չկարողացան միավորվել»,- ասաց նա։

Խոսելով Իրանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հնարավորության մասին՝ իրանագետը նշեց, որ Ցեղասպանության ժամանակ շատ հայեր փախան դեպի Իրան, որտեղ Թուրքական զորքերը, հալածելով հայերին, փորձեցին մտնել սահման, անցան, սակայն իրանական զորքը Թուրքիային նոր կոտորած թույլ չտվեց:

«Նրանք չեն գնում Հայոց ցեղասպանության ճանաչման ճանապարհով, որովհետև չեն ցանկանում իրենց  հարաբերություները փչացնել հարևան Թուրքիայի հետ: Այստեղից մի հետաքրքրիր խնդիր էլ կա՝ որ տարին, որ Իրանի ու Թուրքիայի հարաբերությունները վատանում են, Իրանում հայերին թույլ է տրվում թուրքական դեսպանատան առաջ բողոքել, երբ լարված է հարաբերությունը՝ թույլ չի տրվում»,- ասաց նա։

Բանախոսը նշեց նաեւ, որ Իրանի մեջլիսում մենք 2 հայազգի պատգամավոր ունենք՝ մեկը  ներկայացնում է հյուսիսը և կենտրոնը, մյուսը՝ հարավը:

«Յուրաքանչյուր 100 հազար հային մեկ դեպուտատ է հասնում, իսկ այսօր ես ձեզ ամենայն պատասխանատվությամբ հայտնում եմ, որ Իրանում 200 հազար հայ չկա, բայց դեպուտատների թիվը պահպանվում է: Այսինքն՝ Իրանը հայության նկատմամբ ունի դրական մոտեցում»,- ասաց նա։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ