23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ռոհանին շահեկան է Երեւանի համար

ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր, մասնագիտությամբ  պատմաբան, միջազգայնագետ Շիրակ Թորոսյանը վստահ է ՝ Ռոհանիի՝ Իրանի նախագահի պաշտոնում վերընտրվելը շահեկան էր ՀՀ-ի համար:  Պատգամավորը հիշեցրեց՝ ՀՀ-ի ու Իրանի բարեկամական հարաբերությունները  ձևավորվել են դարերի ընթացքում, իսկ այժմ երկու երկրները  ակտիվ տնտեսական հարաբերություններ ունեն:

«Հասան Ռոհանիի վերընտրվելը թույլ կտա, որ շարունակվի երկու երկրների փոխշահավետ տնտեսական համագորրծակցությունը: Չմոռանանք՝  պաշտոնական Թոհրանի հայտարարությունների մասին՝ Արցախյան հիմնախնդրի հետ կապված, այն է՝ այդ խնդիրը պետք է լուծվի խաղաղ պայմաններում և տվյալ հակամարտությունը չի կարող ունենալ ռազմական ճանապարհներով ընթացող հանգուցալուծում: Ավելին ասեմ. վրջերս Իրանը հայտարարեց, որ  այս հիմնախնդրի լուծման մեջ պետք է կիրառվի ազգերի ինքնորոշման իրավունքը, որը միջազգային իրավական նորմ է: Այսինքն՝ մենք ունենք  լավ հարևան, լավ գործընկեր: Այս առումով վստահ եմ՝ Ռոհանիի վերընտրվելու փաստը շատ կարևոր էր», – նշեց Շիրակ Թորոսյանը:

 Վերջինս շեշտեց՝ Իրանը կայուն, ուժեղ երկիր է՝ հազարամյակների փորձ ունեցող, ուստի  հիանալի գիտակցում է իր շահերը:

«Տարածաշրջանային հեգեմոնիայի համար պայքարում  Իրանը գիտի՝ որոնք են առաջնահերթությունները, ուստի այդ երկիրը ցանկացած պարագայում հաստատ վնաս չի պատճառի մեզ, քանի որ դա բխում է նաև ԻԻՀ-ի արտաքաին քաղաքական շահերից», – եզրափակեց Շիրակ Թորոսյանը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ