14 Մայիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Իրանի հետ առևտրային շուկան պետք է մեծացնել. վարչապետը հանձնարարեց

Կառավարության այսօրվա նիստի օրակարգային հարցերին անցնելուց առաջ վարչապետ Կարեն Կարապետյանը խոսեց  Իրանի հետ առևտրային շուկան մեծացնելու մասին:

Վարչապետը Գյուղատնտեսության և տնտեսական զարգացման, ներդրումների նախարարություններին հանձնարարեց արտահանման խթանման ուղղությամբ ներկայացնել որոշման նախագիծ և ստեղծել աշխատանքային խումբ:

Կարեն Կարապետյանը  հանձնարարեց աշխատել իրանական շուկայի հետ, և հայկական արտադրանքն Իրանի շուկա արտահանել հեշտացված կարգով:

«Ունենք հարևան մեծ շուկա, որն ունի մեծ պահանջարկ, դրանում մենք չնչին տոկոս ենք զբաղեցնում, էֆեկտիվ աշխատելու դեպքում կարող ենք այդ շուկայում տեղ զբաղեցնել: Հանձնարարում եմ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությանը քննարկել շահագրգիռ մարմինների հետ Իրանի սահմանակից տարածքում ազատ տնտեսական գոտի հիմնելու հնարավորությունը և ներկայացնել առաջարկություն»,- ընդգծեց  վարչապետը:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ