23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Իրանի և Հայաստանի հարաբերությունները ՀՀ անկախությունից ի վեր 25 տարի է՝ ջերմ ու սերտ են. Հասան Ռոհանի

«Իրանի և Հայաստանի հարաբերությունները ՀՀ անկախությունից ի վեր 25 տարի է՝ ջերմ ու սերտ են: Պատմական առումով էլ այս տարածքի ժողովուրդը և Իրանի ժողովուրդը միմյանց հետ հազարամյակներ կողք կողքի ապրել են ու քաղաքակրթական մեկ միավորի ներքո են գտնվում: Իրանի կառավարությունը գործընկերության համար 2 երկրների հարաբերության զարգացման միտում է տեսնում: Մեր կառավարության գործունեության սկզբից մենք առիթ ենք ունեցել հյուրընկալելու նախագահ Սերժ Սարգսյանին՝ նախագահական ընտրություններից հետո տեղի ունեցած երդմնակալության արարողության շրջանակներում»,- այսօր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ-ում պաշտոնական այցով գտնվող Իրանի նախագահ Հասան Ռոհանին:

Նա հավելեց, որ Իրանը պայմանավորվածություն ունի Թուրքմենստանի հետ գազի փոխանակումներ կատարելու հարցում, և հույս հայտնեց, որ կկարողանան արտահանել այն այլ երկրներ ևս: «Պետք է ունենանք նաև 3-րդ ուղղությունը, որ տարանցիկ ուղիներ ապահովենք: Պարսից ծոցը Սև ծովի հետ կապելու համար աշխատանքները ավարտին պիտի հասցնենք, երկաթուղագծի միջոցով էլ ունենանք կապակցված ուղղություն»,-նկատեց Իրանի նախագահը:

Վերջինս ասաց, որ միաժամանակ համագործակցության հեռանկար են տեսնում ԵՏՄ շրջանակներում, որի անդամ է Հայաստանը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ