22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ինչո՞ւ Սաուդյան Արաբիան սադրեց Իրանին

«Հակամարտությունը նոր չէ, բավականին երկար պատմություն ունի: Այստեղ  առավել կարևոր է, թե ինչու հիմա սրվեց հարաբերությունները Իրանի և Սուդյան Արաբիայի միջև: Նշեմ, որ հիմնական վիճաբանության թեման սկսվել է նավթային բիզնեսի շրջանակներում»,-այսօր «Հենարան» մամուլի ակումբում   հրավիրված ասուլիսի ժամանակ ` անդրադառնալով Իրան-Սաուդյան Արաբիա լարված հարաբերություններին, ասաց իրանագետ Մհեր Բաղդասարյանը:

Իրանագետը փաստեց, որ առաջնայինը  նավթային բիզնեսի շուկայում առաջատարի դերն ու հեղինակությունը վայելելու գործոնն է, որը բավականին լուրջ լարվածություն է առաջացնում այս երկրների միջև.« Իրանի դեմ սանկցիաների որոշակի թուլացում նկատվեց վերջին շրջանում ,  և միտում կա սանկցիաների վերացման, որը վերաբերվում է հենց նավթային ոլորտին: Հետո Իրանը հայտարարեց, որ պատրաստ է նավթով ապահովել միջազգային շուկան անկախ գնանկումից: Սա Սաուդյան Արաբիայի համար կատաստրոֆիկ կարող է լինել, քանի որ այդ երկրի տնտեսության առյուծի բաժինը առնչվում է նավթային ոլորտին»,-ընդգծեց իրանագետը:

Երկրորդ կարևոր կետը Մհեր Բաղդասարյանի փոխանցմամբ`շիա-սունի արհեստական լարվածության ստեղծումն է, որը զարգացել է Թուրքիա-Ռուսաստան հակամարտության ֆոնին:

Իրանագետը գտնում է, որ պետք է ուշադրություն դարձնել, թե հատկապես ում է հարկավոր տարածաշրջանում լարվածություն ստեղծելը:

«Եթե դա հարկավոր է Իսլամական պետությանը, ապա վերջին շրջանում փաստացի կորցնում է իր ակտուալությունը: Այսինքն` Ռուսաստանը, երբ Սիրիայի դեմ փաստացի պատերազմ սկսեց`  Իսլամական պետության դիքերը որոշակիորեն սկսեցին զիջել: Եղան կորուստներ ու Սիրիայում ավելի շատ կառավարական ուժերը սկսեցին հաջողության հասնել: Հիշենք, որ առաջին օրերից Իրանը ներգրաված էր սիրիական հակամարտության մեջ»,-մանրամասնեց Բաղդասարյանը:

Իրանագետը նկատում է, որ սունի-շիա հակամարտությունը ստեղծվեց արհեստականորեն` շիա քարոզչի մահապատժի ենթարկելու առիթով:

Նրա խոսքով` ամբոխ հասկացողությունը Իրանում արդեն վաղուց հովանավորվում է իշխանության կողմից:

Իրանագետը վերլուծելով իրավիճակը հարցադրում է անում, թե այս իրավիճակը ում է ձեռնտու լինելու, այն պարագայում, երբ Իրանը վերջին տարիներին ապացուցել է, որ իր հետ հնարավոր չէ խոսել ուժի լեզվով:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ