23 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

ՎՐԱՍՏԱՆ

Թբիլիսիում զոհվածների եւ անհետ կորածների թվում հայեր կա՞ն /ֆոտո, վիդեո/

Կիրակի օր Վրաստանում մեծ ջրհեղեղ է տեղի ունեցել, ինչի հետեւանքով 12 հոգի է մահացել, եւս 24-ը համարվում են անհետ կորած: Ջրհեղեղի հետեւանքով քանդվել է Թբիլիսիի կենդանաբանական այգին, եւ կենդանիները փախել են, հայտնում է «Интерфакс»-ը:. Ոստիկանությունն այժմ փնտրում է  կենդանիներին, մի քանիսին հաջողվել է գտնել ու վերացնել։ Քաղաքապետարանի կենդանիների վերահսկողությամբ զբաղվող բաժնի ղեկավար Տենգիզա Փխալաձեն հայտնել […]

Վրաստանի միլիոնատեր փոխվարչապետը` ցեխի ու կեղտի մեջ /ֆոտո/

Հայ օգտատերերը համացանցում շրջանառում են լուսանկար, որտեղ Վրաստանի փոխվարչապետն է: Ցեխի ու կեղտի մեջ տառապող այս մարդը Վրաստանի փոխվարչապետն է, միլիոնատեր տղա է, գրում են օգտատերերը` հարց հնչեցնելով, արդյոք հարկ եղած դեպքում մեր պաշտոնյաները, որոնցից ոմանք միայն խալու վրա կարող են իրենց թույլ տալ քայլել, կտառապեն սեփական ժողովրդի ցավով: «Ի տարբերություն մեզ, իրենք կարող են […]

Ողբերգություն Թբիլիսիում. նյարդերից թույլերին խորհուրդ չի տրվում /ֆոտո., վիդեո/

Հունիսի 14-ին կիրակնօրյա խաղաղությունը տարածաշրջանում խախտվեց ողբերգական լուրով` Թբիլիսին անցել է ջրի տակ”: Կիրակի առավոտյան Թբիլիսիում տեղի ունեցած ուժգին ջրհեղեղի հետևանքով առնվազն 14 հոգի զոհվել է, 24-ը անհայտ կորած են, հաղորդել են տեղի իշխանությունները: Անդադար հորդառատ անձրևների հետևանքով վարարել է Վերե գետը: Զոհվածներից երեքին գտել են Թբիլիսիի կենդանաբանական այգում: Նրանցից մեկի թեւը կերել էր ազատության […]

Սահակաշվիլին խոստանում է Իվանիշվիլիի փողերը վերադարձնել վրացիներին

Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին հայտարարել է, որ ինքը խոսք է տալիս, որ երկրի նախկին վարչապետ, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին կենթարկվի իրավաբանական պատասխանատվության, եւ նրա փողերը կվերադարձվեն վրացիներին, գրում է Ria.ru-ն: «Միակ մարդը, ով ստիպված կլինի պատասխան տալ, Իվանիշվիլին է: Մինչ այդ նա բազմամիլիարդանոց ունեցվածք կդիզի: Ուկրաինայում ես սովորել եմ, թե ինչպես է պետք է վերադարձնել […]

Վրաստանում ցանկանում են օրինականացնել մարիխուանայի օգտագործումը

Այսօր Վրաստանի խորհրդարանում գրանցվել է օրինագիծ, որով ցանկանում են երկրում օրինականացնել մարիխուանայի օգտագործումը, հայտնում է վրացական «Լիբերալ» հանդեսը: Օրինագծի հեղինակը նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի ղեկավարած «Ազգային միացյալ շուրժում» կուսակցությունը ներկայացնող պատգամավոր Գոգա Խաչիձեն է: Օրինագծում նշվում է, որ առանց բժշկի համապատասխան թույլտվության մարիխուանայի ու կանեփի  աճեցումը, ձեռքբերումը, պահպանումը եւ օգտագործումը այսուհետ քրեորեն պատժելի արարք չի […]

Երկրաշարժ Վրաստան-Հայաստան սահմանին

Հայաստանի ՏԿԱԻՆ-ում, այսօր՝ մայիսի 26-ին, ժամը 04.06-ին տեղեկատվություն է ստացվել, որ տեղական ժամանակով ժամը 03.49-ին ՀՀ ՏԿԱԻՆ ՍՊԾ սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.170 եւ արեւելյան երկայնության 44.000 աշխարհագրական կոորդինատներով (Վրաստան-Հայաստան), օջախի 10 կմ խորությամբ եւ 3.1 մագնիտուդով երկրաշարժ: Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 4 բալ: ՀՀ տարածքում ստորգետնյա ցնցում չի զգացվել:

Մտահոգիչ փաստեր Ջավախքում հայության թվի և ծնելիության ցուցանիշների մասին

Թանկագին հայրենակիցներ, 2015 թ. ապրիլին` Հայոց Մեծ եղեռնի 100-րդ տարելիցի օրերին, աշխարհասփյուռ հայությունը մեկ կարևոր հաստատում կատարեց. անցյալում թողնելով արտասուքն ու սուգը` հայը հանձինս իրեն տեսավ որպես հառնող, բռունցքվող, պայքարող, հայրենատեր ու պահանջատեր մեկին: Հառնումի ու վերածննդի խորախորհուրդ ապրիլին, ավելին` հենց 24-ին Հայրենի Ջավախքի Նինոծմինդա (նախկին Բոգդանովկա) քաղաքի Վ. Հովսեփյան փողոցի թիվ 35 տանը, Մերուժան […]

Վրաստանի նախագահը կոչ է արել խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները

Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին Ավստրիայի նախագահ Հայնց Ֆիշերի հետ հանդիպումից հետո տեղի ունեցած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ կողմ է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների խստացմանը, չնայած դրանք բացասաբար են ազդում Վրաստանի տնտեսության վրա, գրում է apsny.ge-ն: Նա նշել է, որ այդ միջոցներն անհրաժեշտ են հարևան երկրների հանդեպ ՌԴ-ի քաղաքական գործողությունների անընդունելիությունը ցուցադրելու համար: «Տարածաշրջանում […]

Տնտեսական ճգնաժամ. դոլարը կուլ է տալիս

Վաճառվում է, տրվում է վարձով, լիկվիդացիոն գներ՝ խանութի փակման պատճառով… Թբիլիսիում քայլելիս շատ հաճախ կարելի է հանդիպել նման հայտարարությունների: Վրաստանը տնտեսական ճգանաժամի առաջ է կանգնած. հիմնական պատճառը մասնագետների խոսքով` տեղական արժույթի՝ լարիի արժեզրկումն է: 2015 թվականի հունվարի մեկից լարին զիջեց ամերիկյան դոլարին: Եթե անցած տարի մեկ ԱՄՆ դոլարն  արժեր մոտ 1.7 լարի, ապա այս պահին […]

Վրաստանում Հայաստանի դեսպանը կանչվել է երկրի ԱԳՆ

Վրաստանում Հայաստանի դեսպան Յուրի Վարդանանը երեկ հրավիրվել է Վրաստանի Արտաքին գործերի նախարարություն, որտեղ հանդիպել է փոխարտգործնախարար Գիգի Գիգիաձեի հետ: Այս մասին տեղեկացրել է Վրաստանի ԱԳՆ մամլո ծառայությունը, հայտնում է apsny.ge-ն: Դեսպանը հրավիրվել է ԱԳՆ` կապված Հայաստանի խորհրդարանի նախագահ Գալուստ Սահակյանի ու Հարավային Օսիայի իշխանությունների ներկայացուցիչների հանդիպման հետ: Այդ մասին տեղեկություն էին տարածել հարավօսական լրատվամիջոցները: Գիգիաձեն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի