Հայաստանի 55 քաղաքացի չեն կարող Վրաստանից գալ հայրենիք

Հունվարի 15-ի երեկոյան վրացական կողմը դեսպանությանը տեղեկացրեց, որ Վրաստանի եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ պետական սահմանի մոտ գտնվող Խաչի լեռնանցքի հատվածում, ձյունային տեսքով առատ տեղումներ սկսելու հետեւանքով, ժամանակավորապես դադարեցվում է Վերին Լարս վերահսկիչ անցակետի երթեւեկը: Հաջորդ օրը` հունվարի 16-ին իրադրությունը լեռնանցքում չփոխվեց, իսկ վրացական կողմը սպասում էր համապատասխան եղանակային պայմաններին` ծանր տեխնիկայի գործադրմամբ անհրաժեշտ մաքրման աշխատանքները […]