Պահանջում են ազատ արձակել Վահագն Չախալյանին

2012թ. սեպտեմբերի 23-ին Ախալքալաքում կայացավ ցույց ի պաշտպանություն ջավախքահայ քաղաքական գործիչ, “Միասնական Ջավախք” ժողովրդավարական դաշինքի առաջնորդ Վահագն Չախալյանի։ Ախալքալաքի կենտրոնական` Մաշտոցի հրապարակում հավաքված հարյուրավոր ջավախքահայեր դատապարտեցին Վրաստանի քրեակատարողական հիմնարկներում բանտարկյալների նկատմամբ խոշտանգումները եւ պահանջեցին ազատ արձակել Վահագն Չախալյանին։ Ցույցի նախաձեռնող` “Միասնական Ջավախք” ժողովրդավարական դաշինքի անդամները հայտարարեցին, որ իշխանություններից դրական արձագանքի բացակայության դեպքում ի պաշտպանություն Վահագն […]