Հայազգի վարորդը փրկել է ոչ միայն իրեն, այլ նաեւ Իսրայելի դեսպանին

Վրաստանի ոստիկանությունը վնասազերծել է Թբիլիսիում Իսրայելի դեսպան Իցհակ Գերբերգի մեքենան, որի տակ ռումբ է տեղադրված եղել: Ինչպես հայտնում է “Грузия Online”-ը, իսրայելցի դեսպանի վարորդ Ռոման Խաչատուրյանը մեքենայի տակ հայտնաբերել է սեւ փաթեթ: Նա անմիջապես կանչել է պարեկային ոստիկանությանը, որն էլ իր հերթին կանչել է սակրավորներին: Պարզվել է` փաթեթի մեջ նռնակ կա, որն արագ վնասազերծվել է: […]