06 Մայիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Երևանն ու Թբիլիսին կարող են զարգացնել գործընկերային հարաբերությունները. Երևանի քաղաքապետ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թենգիզ Շարմանաշվիլիի հետ:

Բարձր գնահատելով հայ–վրացական հարաբերությունները՝ քաղաքապետն ընդգծել է, որ  երկու ժողովուրդների բարեկամության դարավոր պատմությունն ու այդ համատեքստում ձևավորված ավանդույթները վստահաբար հիմք են հանդիսանում բարեկամ երկրների քաղաքների միջև գործընկերային կապերի էլ ավելի զարգացման և ընդլայնման համար։ Ներկայացնելով մայրաքաղաքի զարգացման առաջնահերթությունները, Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ Երևանն ու Թբիլիսին լայն հնարավորություն ունեն զարգացնելու գործընկերային հարաբերությունները մշակութային, կրթակական, զբոսաշրջության և մի շարք այլ ոլորտներում։ Քաղաքապետը կարևորել է նաև փորձի փոխանակումը տեղական ինքնակառավարման բնագավառում։

Դեսպան Շարմանաշվիլին քաղաքապետին վստահեցրել է, որ իր կողմից կանի հնարավորը՝ օժանդակելու Երևանի և վրացական քաղաքների համատեղ ծրագրերին, ինչպես նաև գործարար հետաքրքրություն ներկայացնող նախագծերին աջակցելու ուղղությամբ։

Henaran.am-ին հաղորդում են քաղաքապետարանի լրատվական ծառայությունից

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ