02 Ապրիլի, Չորեքշաբթի, 2025
KFC

“Լավագույն հոդված” անվանակարգում հաղթել է հայ լրագրողը

Թբիլիսիում Մեծ Բրիտանիայի դեսպանատանը հունվարի 20-ին տեղի է ունեցել “Կովկասյան հեղինակների կուրս” (Caucasus Authors Course) դպրոցի դիպլոմների հանձնման արարողությունն ու մրցանակաբաշխությունը:

8 ամիս տեւած կուրսի ընթացքում մի շարք երկրների 11 լրագրողներ` հայ, վրացի, ադրբեջանցի, օս եւ աբխազ, վերապատրաստվել են արեւմտյան լրագրության չափանիշներով եւ պատրաստել են փաստագրական ֆիլմեր, ֆոտոպատմություններ ու հոդվածներ:

Հայաստանը CAC-ում ներկայացնում էր “Լրագրողներ հանուն մարդու իրավունքների” ՀԿ անդամ Արման Ղարիբյանը:

Վերջինս հաղթող է ճանաչվել “Լավագույն հոդված” անվանակարգում: “Լավագույն փաստագրական ֆիլմ” անվանակարգում հաղթել է Հարավային Օսիայի ներկայացուցիչը, “Լավագույն ֆոտոպատմություն” անվանակարգում` Վրաստանի ներկայացուցիչը:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ