Վրաստանի պատիժների իրականացման եւ իրավական օգնության նոր նախարար է նշանակվել
Վրաստանի պատիժների իրականացման եւ իրավական օգնության նախարարի պաշտոնում նշանակվել է Գեորգի Լորտկիբանիձեն, գրում է “Новости-Грузия”-ն:
Թբիլիսիի համար 8 Գլդանի բանտի բանտապետը եւս նոր է նշանակվել: Նախկին բանտապետն աշխատանքից հեռացվեց եւ ձերբակալվեց իրավապահ մարմինների կողմից սկանդալի պատճառով, երբ հայտնի դարձավ, որ այդ հաստատության բանտարկյալների նկատմամբ ֆիզիկական բռնություններ են իրագործվել: Վրաստանի ներքին գործերի նախարարությունը տարածել էր բանտում գաղտնի նկարահանված տեսանյութերի մի մասը, որոնցում բացահայտվում են բանտարկյալների նկատմամբ թույլատրված ծաղրանքները: Տեսանյութերը վրդովմունք էին առաջացրել վրացական հասարակության շրջանում, մի քանի քաղաքներում դրանք նույնիսկ բողոքի ակցիաների պատճառ դարձան:
Բանտարկյալների նկատմամբ անմարդկային վերաբերմունքի փաստի բացահայտումից հետո հրաժարական էր տվել Վրաստանի պատիժների իրականացման եւ իրավական օգնության նախարար Խաթունա Կալմախելիձեն: Մինչ այդ նա աշխատանքից հեռացրել էր պատիժների իրականացման բաժնի պետին: