05 Փետրվարի, Հինգշաբթի, 2026
KFC

ՀԱՊԿ զորավարժությունները ցույց կտան Ադրբեջանին, որ Հայաստանը տարածաշրջանի ամենաուժեղ ռազմական պետությունն է

ՀԱՊԿ զորավարժությունները Հայաստանի համար կարեւոր են երկու տեսանկյունից: Նախ, ՀԱՊԿ զորավարժությունների  միջոցով Ադրբեջանին մեսիջ հղվեց, որ Հայաստանն ամենաուժեղ ռազմական պետությունն է տարածաշրջանում եւ երկրորդ` զորավարժությունները ցույց տվեցին, որ Հայաստանը Ռուսաստանի համար կարևոր երկիր է:

Այսօր անդրադառնալով Հայաստանում անցկացվող “Փոխգործակցություն 2012” զորավարժություններին, լրագրողների հետ հանդիպմանն ասել է տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը:

Նրա խոսքով, զորավարժությունները եւս մեկ անգամ հիշեցնում են Ադրբեջանի պաշտոնյաններին, որ եթե պատերազմ սկսեն, ապա կպարտվեն:

Ինչ վերաբերվում է հայ-ռուսական ռազմական համագործակցությանը, քաղաքագետի խոսքով, ՀԱՊԿ զորավարժությունները ցույց են տալիս, որ Հայաստանը Ռուսաստանի միակ վստահելի դաշնակիցն է, բայց  խնդիրն այն է, որ Ռուսաստանը Հայաստանի հետ հարաբերությունները պետք է կառուցի  հավասարը հավասարի սկզբունքով:

Ինչ վերաբերվում է զորավարժություններին Վրաստանի արձագանքին, Ռիչարդ Կիրակոսյանի խոսքով, դա արդարացված է, քանի որ Ռուսաստանը “ահաբեկում” է Վրաստանին: Այս իրավիճակում, ըստ քաղաքագետի, Հայաստանը պետք է հավասարակշռված դիրքորոշում պահպանի:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ