Սահակաշվիլին իրեն Դավիթ թագավորի հետ է համեմատել
Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին, ներկա գտնվելով Գորիում հիվանդանոցի բացման արարողությանը, մի շարք անկեղծ եւ բավականին ոչ համեստ մտքեր է արտահայտել: Մասնավորապես, գնահատական տալով Վրաստանի զարգացմանը` նա նշել է, որ շուրջ 10 դար դեռեւս նման հաջողություն չի գրանցվել: Վրաստանի նախագահի խոսքով` այժմ երկիրը գտնվում է զարգացման այն նույն փուլում, ինչ վրաց Դավիդ Շինարար թագավորի օրոք էր: Սահակաշվիլիի խոսքով` վերջին երկու տարում Վրաստանում աննախադեպ շինարարություն է ընթացել: “Ռուսաստանը “խելքը կորցրել է” այն փաստից, որ Վրաստանը շարունակեց զարգանալ օգոստոսյան պատերազմից հետո: Եվ չնայած Ռուսաստանը մեզ պաշտոնապես փլուզված համարեց, մենք կարողացանք ոտքի կանգնել”,-հայտարարել է Վրաստանի նախագահը: Միխայիլ Սահակաշվիլին վստահություն է հայտնել, որ իր երկիրն այժմ օրինակ է ծառայում այն բոլոր ժողովուրդների համար, ովքեր պայքարում են ազատության համար: