Ջավախքում խաչքար-հուշակոթող կանգնեցվեց /ֆոտո/

Վրաստանի Սամցխե-Ջավախքի նահանգի Ախալքալաքի շրջանի Թախչա գյուղում սեպտեմբերի 12-ին բացվեց խաչքար-հուշակոթող, որի հանդիսավոր բացմանը մասնակցում էին ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Սամվել Պետրոսյանը, ԱԺ պատգամավորներ և Ախալքալաքից գործարարներ: Հուշակոթողն իր մեջ չորս խորհուրդ ունի. հավերժացնում է Եղեռնի զոհերի հիշատակը, արցախյան գոյամարտի, Մեծ հայրենականի զոհերի հիշատակը, իսկ չորրորդ խորհուրդը գյուղի ստեղծման փաստն է: […]