Հայոց Ցեղասպանությունը վերապրածների ժառանգները Վրաստանում
Այս խորագիրն էր կրում Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնում, 2015 թվականի ապրիլի 4-ին կայացած Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի հիշատակի միջոցառումը: Լուսանկարիչ Սերգեյ Ֆիդանյանի նախաձեռնությամբ, «Հայարտուն» կենտրոնի աջակցությամբ և Վիրահայոց թեմի հովանու ներքո կազմակերպված հեղինակային լուսանկարների ցուցադրությանը կցվել էին Ցեղասպանությունից փրկվածների և Վրաստանում ապաստանածների ժառանգների պատմությունները՝ հայերեն, վրացերեն, ռուսերեն: Գալուստ Գյուլբենկյան սրահի պատերին փակցված լուսանկարները ներկայացնում էին […]