«Ձգել են գոտիները». արտարժույթի ճգնաժամ է
Դոլարի նկատմամբ լարիի փոխարժեքը սկսել էր ակտիվորեն նվազել դեռ անցյալ տարվա նոյեմբերի 20-ից, իսկ վերջին մի քանի օրվա ընթացքում լարին նվազել է 20 տոկոսային կետով: 2014թ-ի հունվարի 1-ից մինչև նոյեմբերի 20-ը Վրաստանի ազգային արժույթի փոխարժեքը տատանվել է 1,72-1,78 սահմաններում:
Ըստ տնտեսագետների՝ այս ժամանակահատվածում լարին եղել է գերարժևորված: Նոյեմբերի 20-ից սակայն Վրաստանում սկսվեց լարի արժեզրկումը: 2015թ-ի հունվարի 1-ին Վրաստանի ազգային արժույթի փոխարժեքը սահմանվել է 1.88 լարի մեկ դոլարի դիմաց՝ արձանագրելով 5,6% տարեկան անկում: 2015թ-ին լարի արժեզրկումը ուժեղացավ և իր գագաթնակետին հասավ փետրվարի 23-ին՝ 2,1-2,3 լարի մեկ դոլարի դիմաց հարաբերությամբ:
2015թ-ին Վրաստանի ազգային արժույթի ընդհանուր արծեզրկումը կազմել է 22.3%: Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին մեկնաբանել է լարիի արժեզրկման շուրջ ստեղծված իրավիճակը և վստահեցրել քաղաքացիներին, որ իրավիճակը վերահսկելի է և խուճապի ոչ մի պատճառ չկա: Նա նաև հավելել է, որ մանրամասն մշակվել է ծրագիր՝ լարի փոխարժեքի շուրջ ստեղծված իրավիճակը արագ կայունացնելու և նոր ներդրում ներգրավվելու նպատակով:
Վրաստանի փոխվարչապետ Կախա Կալաձեն խոստովանել է, որ երկրում իրավիճակը կարելի է անվանել արտարժույթի ճգնաժամ: Նա նաև ավելացրել է, որ Վրաստանը սկսել է բանակցություններ վարել Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հետ՝ ազգային արժույթի արժեզրկման շրջանակներում կոնկրետ միջոցառումներ մշակելու համար: Ըստ Կալաձեի՝ 2015 թ-ի տնտեսական աճը կլինի մոտ 2-2.5%` ծրագրված 5% փոխարեն:
Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Գեորգի Կվիրիկաշվիլին, իր հերթին, հայտարարել է, որ «գոտիների ձգման» քաղաքականության շրջանակներում, որին կառավարությունը որոշել է անցնել լարիի փոխարժեքի անկման պատճառով, նախատեսվում է վարչական ծախսերը կրճատել մոտ 12%-ով:
Վրաստանի առողջապահության նախարար Դավիթ Սրգիենկոն ավելացրել է, որ ավելի քան 10 տոկոսով թանկացեկել են սննդամթերքի, առաջին անհրաժեշտության ապրանքների գները, ինչպես նաև բարձրացել են 500 տեսակ դեղերի գները մոտ 15-20 տոկոսով: