07 Ապրիլի, Երեքշաբթի, 2026
KFC

Թբիլիսիում «օրենքով գողի» են ձերբակալել

Թբիլիսիի միջազգային օդանավակայանում տեղի ոստիկանությունն այսօր ձերբակալել է օրենքով գող Լեւան Մարգիային` Լեւիկ Զուգդիդսկի մականունով, հայտնում է newsru.com-ը:

37-ամյա օրենքով գողին ոստիկանները ձերբակալել են օդանավակայանի սպասասրահում` «գողական աշխարհի հետ սերտ կապեր ունենալու համար»: Քրեական օրենսգրքի այս հոդվածը առաջ է քաշվել Միխայիլ Սահակաշվիլիի նախագահության օրորք, ինչից հետո բազմաթիվ «օրենքով գողեր» ձերբակալվեցին, ոմանք էլ փախան Ռուսաստան:

Հարկ է նշել, որ այս հոդվածը մինչեւ 10 տարվա ազատազրկում է նախատեսում:

Լեւան Մարգիան վերջին տարիներին բնակվում էր Ռուսաստանում, սակայն մոտ մեկ տարի առաջ նրան արտաքսել էին Ռուսաստանից` ապօրինաբար երկրի տարածքում ապրելու համար:

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ