Կան փակ ճանապարհներ, բուք եւ մերակասառույց

ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 6-ի ժամը 10-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ եւ դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Ձնաբքի հետեւանքով փակ է Վարդենյաց լեռնանցքը, ձնաբերուկների եւ մերկասառուցի հետեւանքով Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը երկկողմանի փակ է:
ՈՒժեղ քամու եւ առատ ձյան հետեւանքով դժվարանցանելի է Գյումրի-Բավրա ավտոճանապարհը, ձնաբքի հետեւանքով դժվարանցանելի է Ապարան-Քուչակ ավտոճանապարհը, ուր առկա է նաեւ խիտ մառախուղ:
Կոտայքի եւ Գեղարքունիքի մարզերի ավտճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Հրազդան, Ապարան եւ Ստեփանավան քաղաքներում, Շիրակի մարզի Աշոցք եւ Ամասիա գյուղերում բուք է, տեղում է ձյուն:
Անվտանգ երթեւեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով եւ ավազով մշակման աշխատանքներ:
ՀՀ ՏԿ եւ ԱԻ նախարարությունը խորհուրդ է տալիս երթեւեկել ձմեռային անվադողերով:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` առատ տեղումների պատճառով Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
Լուսանկարը Վահե Մակարյանի Ֆեյսբուքի էջից