Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհին Հայաստանի 2 քաղաքացու դի է հայտնաբերվել
Հունվարի 7-ին, ժամը 14.10-ին Վրաստանի Հանրապետության ՀՀ դեսպանատնից տեղեկություն է ստացվել, որ ս. թ. հունվարի 7-ի ժամը 07.00-ի սահմաններում Վրաստանի Հանրապետության ՆԳՆ աշխատակիցները Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհից՝ “Լադա-2110” մակնիշի 141 CU 64 պետհամարանիշով ավտոմեքենայից, Թբիլիսի քաղաքի Աղմաշենեբելի պողոտայի թիվ 10 հասցեում գտնվող դիահերձարան են տեղափոխել ՀՀ քաղաքացիներ՝ 1963 թ. ծնված Շ. Հ.-ի եւ 1945 թ. ծնված Ա. Ա.-ի դիերը:
Պարզվել է, որ Շ. Հ.-ը գրանցված է Գեղարքունիքի մարզի Սեւան քաղաքում:
Դեպքի մասին տեղեկացվել է ՃԿԿ-ում ՀՀ արտաքին գործերի նախարարության պատասխանատու աշխատակիցը եւ Սեւանի քաղաքապետը: