Իսլամական պետությունը սպառնում է Վրաստանին

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը սպառնացել է Վրաստանին։ Նախօրեին ԻՊ-ը տեսանյութ է հրապարակել, որում մի քանի հոգի վրացերենով կոչ են անում Վրաստանի մուսուլմաններին աջակցել ԻՊ-ին և միաժամանակ սպառնում են երկրին «խալիֆաթ» իրականացնել, հայտնում է apsny.ge-ն: Այս առնչությամբ Վրաստանի պետական անվտանգության ծառայությունը հետաքննություն է սկսել։