05 Փետրվարի, Հինգշաբթի, 2026
KFC

Սահակաշվիլին արյունալի հեղափոխություն էր պատրաստել Վրաստանի համար․ նոր քաղաքական սկանդալ /վիդեո/

Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին կրկին հայտնվել է սկանդալի կենտրոնում։ Նրան կասկածում են Վրաստանում երկրորդ «Մայդան» ծրագրելու մեջ՝ բարիկադներով ու արյունահեղությամբ։

Սահակաշվիլին հեղափոխության մանրամասները քննարկել է հեռախոսով կամ անձնական հանդիպումների ժամանակ, եւ այժմ հրապարակվել են այդ պայմանավորվածությունների ձայնագրությունները։

Նշվում է, որ Սահակաշվիլին հեղափոխության մասին քննարկումներ է արել նաեւ «Ռուսթավի 2» հեռուստաընկերության գլխավոր տնօրենի հետ, ինչն էլ հայտնվել է համացանցում, տեղեկացնում է  НТВ.Ru-ն։

Ձայնագրության մեջ Սահակաշվիլին ասում է՝ աշխատեք հեղափոխության ծրագրի վրա։ Մենք պետք է դիմադրություն ցույց տանք իշխանություններին հեռուստաընկերության գրավման փորձի ժամանակ։ Բարիկադներ կառուցեք։

Նիկոլոզ Գվամարիան նրան ասում է, որ ֆինանսավորման խնդիրներ կան եւ ինքը հույս ունի, որ Սահակաշվիլին այդ հարցը կլուծի։

Մի շարք ձայանգրություններ հայտնվել են համացանցում, եւ Գվարամիան անմիջապես մեղադրել է Վրաստանի իշխանություններին՝ անօրինական կերպով գաղտնալսելու համար եւ պահանջել է քրեական գործ հարուցել։

Հիշեցնենք, որ Միխայիլ Սահակաշվիլիի հանդեպ Վրաստանում հետախուզում է հայտարարված, նրա նկատմամբ հարուցված քրեական գործ կա։

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ